Ամենամսյա արխիվներ: Ապրիլի 2016

[:hy]ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին[:]

[:hy]Ապրիլի 9-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 54-րդ կմ-ում բախվել են «ЗИЛ» մակնիշի (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ղ.) 35 ԼԼ 325 և «Mazda… Կարդալ ավելին »

[:hy]Հրդեհ Մաշտոցի պողոտայում [:]

[:hy]Ապրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի տանիքում (1000 քմ): Ժամը 04.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:… Կարդալ ավելին »

[:hy]Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ԼՂՀ հյուսիսային հատվածում կիրառել է ականանետ եւ հրանոթ[:]

[:hy] Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) եւ 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ): ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ… Կարդալ ավելին »

[:hy]Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից[:]

[:hy] Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով եւ զրկվեց տիտղոսից: Մենամարտը Լաս Վեգասում էր: WBO վարկանիշային աղյուսակի առաջին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին հինգ ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ երեք ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր:… Կարդալ ավելին »

[:hy]Սանմաքրման ծավալուն աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում[:]

[:hy]Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև… Կարդալ ավելին »

[:hy]«Ալիև՝ մարդասպան», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան». բողոքի ցույց Բեռլինում[:]

[:hy]Գերմանիայի Բեռլին քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները արտգործնախարարության շենքի դիմաց  բողոքի ակցիա են անցկացրել: «Ալիև`մարդասպան», «Խաղաղություն Ղարաբաղում», «Մենք սիրում ենք Ղարաբաղը, իսկ դուք միայն պատերազմը», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան», «Գերմանիա արթնացիր» ցուցապաստառներով  նրանք կոչ են արել քաղաքակիրթ աշխարհին և մասնավորապես Գերմանիային համարժեք արձագանքել և սաստել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած ագրեսիան: Ակցիայից հետո ցուցարարները երթով շարժվել են… Կարդալ ավելին »

[:hy]Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին[:]

[:hy]Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել աջակցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին: «Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է վճարում զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանում այդ ընտանիքները ստանում են 10.000 մանաթ (մոտավորապես 6700 դոլար): Հայաստանում և Արցախում զոհվածների ընտանիքները ստանում են ընդամենը… Կարդալ ավելին »

[:hy]Ամերիկահայերի նամակը Բարաք Օբամային[:]

[:hy]Ամերիկայի Միացյալ նահանգների տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք հայկական կազմակերպություններ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և ավելացնել Արցախին հատկացվող մարդասիրական օգնության չափը: Ամերիկահայերը հորդորել են նաև փաստահավաք առաքելություն  իրականացնող խումբ ուղարկել հակամարտության գոտ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները հետաքննելու նպատակով: Culture.AM official[:]

[:hy]Գառնեցիները փակել էին ճանապարհը. Հետք[:]

[:hy]Գառնեցիներն այսօր ավելի քան 3 ժամ փակել էին Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով անհապաղ դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները։ Հանգստյան օրերին զբոսաշրջիկների ու այցելուների հոսքը Գառնի-Գեղարդ սովորականից ավելի շատ է լինում, եւ ցուցարարներն այցելուներին թույլ չտվեցին մուտք գործել գյուղ: Կարճ ժամանակամիջոցում մեքենաների մեծ կուտակում կար ավտոճանապարհին: Կոտայքի մարզի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ժողովրդից… Կարդալ ավելին »