[:hy]Սանմաքրման ծավալուն աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում[:]
[:hy]Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև… Read More »