Ամենօրյա արխիվներ: 06.04.2016

[:hy]Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Արցախին [:]

[:hy]Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: «Արմենպրես»-­ին այս մասին տեղեկացրին եկեղեցու ծխական խորհուրդից: «Ապրիլի 1-­ից արցախյան հակամարտության գոտում վերսկսել են պատերազմական գործողությունները: Արցախի պաշտպանության բանակը ծանր վնասներ է հասցրել նախահարձակ Ադրբեջանական ուժերին, բայց, բնականաբար, ինքն էլ կրում է որոշակի կորուստներ: Սփյուռքի բոլոր համայնքներն ինքնակազմակերպվում են Արցախին… Կարդալ ավելին »

[:hy]ՊԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ[:]

[:hy] Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 32 զոհ: Այս մասին այսօր օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նրա խոսքով՝ զոհերի թիվը ոչ թե նոր մարտական գործողությունների կամ գնդակոծության հետեւանքով է աճել այլ հայտնաբերվել են անհայտ կորածներից 3-ի… Կարդալ ավելին »

[:hy]Հարավային Օսիան լիակատար զորակցություն ու աջակցություն է հայտնում Արցախին[:]

[:hy] Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կազբուլատ Ցխովրեբովն ապրիլի 6-ին հեռախոսազրույց են ունեցել՝ հարավօսականկողմի նախաձեռնությամբ։ ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցված հաղորդագրության մեջ նշվում է. «Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է ապրիլի 1-իլույս 2-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած… Կարդալ ավելին »

[:hy]ԼՂՀ-ն տվել է համաձայնությունը շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ[:]

[:hy] Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տվել է համաձայնությունը շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը: «Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով փոխանցվել է մեր համաձայնությունը՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ»,-նշեց Սարգսյանը: Artsakhpress.am[:]

[:hy]Ադրբեջանական կողմը այսօր ևս խախտել է հրադադարը[:]

[:hy] Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմն այսօր շարունակել է խախտել հրադադարը՝ ինչպես հյուսիսային այնպես էլ հարավային ուղություններով կիրառելով 60 մմ ականանետեր գնդացիրներ: Բացի այդ հյուսիսային ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց անձնակազմից բաղկացած 2 խումբ փորձել է գրոհել հայկական դիրքերը, սակայն ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել: Այդ մասին օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն… Կարդալ ավելին »

[:hy]Ա1+ .Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է խախտում հրադադարը (տեսանյութ)[:]

[:hy]Վազգեն Մանուկյանը Արցախում պատասխանել է լրագրողների հարցերին, նա մասնավորապես ասել է. «Միջազգային կազմակերպությունները միշտ հավասարություն են անցկացնում: Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է խախտում հրադադարը»,­շեշտեց Մանուկյանը : Նրա գնահատմամբ՝ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում պետք է քննարկվի մի քանի հարց: «Հարց մեկ՝ բոլորը պետք է վերադառնան իրենց դիրքերին: Արբանյակից շատ հստակ… Կարդալ ավելին »

[:hy]Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան[:]

[:hy]Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի… Կարդալ ավելին »

[:hy]Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը դատապարտում է Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու համար. (տեսանյութ) [:]

[:hy]Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ: ArmLur.am-ի հետ զրույցում Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը, ըստ էության, արձագանքում է Ադրբեջանին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասում է. «Չգիտեմ՝ ինչու Ադրբեջանը սկսեց, ինչ նպատակներ է… Կարդալ ավելին »

[:hy]Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի․ Դավիթ Բաբայան[:]

[:hy] Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի, «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում իրենք կդիմեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։ «Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր Խաչին տեղեկացնում… Կարդալ ավելին »