Ամենօրյա արխիվներ: 03.04.2016

[:hy]Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ երեկ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն[:]

[:hy]Այսօր` ապրիլի 3-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` Սաֆարով Էլմդար Սելիմխան օղլուի (Səfərov Elmdar Səlimxan oğlu) մասին` չնայած ադրբեջանական պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները դեռևս համառորեն փորձում են թաքցնել դա: Սպանվածը Ադրբեջանի Նեֆթչալա շրջանի Աշաղը Գարամանլը գյուղից էր: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին,… Կարդալ ավելին »

[:hy]Դավիթ Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել առաջնագծում տիրող իրավիճակից[:]

[:hy] Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ճիշտ է, կան որոշ հատվածներ, որտեղ այդ լարվածության թուլացումը բավականին լայն կերպով արտահայտվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ընդհանուր առմամբ, հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական և ապակառուցողական քայլերը»,- նշել Բաբայանը: Հարցին՝ սա պատերա՞զմ… Կարդալ ավելին »

[:hy]Որքանո ՞վ էր հայկական զինուժը կանխատեսել հակառակորդի հարձակումը. բացառիկ զրույց ՊԲ բարձրաստիճան սպայի հետ[:]

[:hy] Հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզական գործողություններից արդեն հասկացել էինք, որ ադրբեջանական կողմը հարձակման է նախապատրաստվում, ուստի մեր բոլոր ստորաբաժանումները բերել էինք մարտական պատրաստականության` թշնամուն ուժգին հակահարված հասցնելու նպատակով: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ գործող N զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը` հավելելով, որ նախորդ օրվա, համեմատ, թշնամու ակտիվությունը`… Կարդալ ավելին »

[:hy]Վրաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրել[:]

[:hy]Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրված է Վրաստանի կառավարչության պաշտոնական կայքում: Վրաստանի վարչապետն ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:… Կարդալ ավելին »

[:hy]Վայրագություններ՝ Թալիշում (ԶԳՈւՇԱՑՈՒՄ. հրապարակված է գնդակահարված անձանց լուսանկար). Hetq.am[:]

[:hy]Ներողություն ենք խնդրում ընթերցողներից, «Հետքը» նման լուսանկարներ երբեք չի հրապարակել, սա մեր էթիկայի վարքականոնի խախտում է, բայց իրականությունը ներկայացնելու այլ միջոց այս պահին չունենք։ Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել այս գյուղ։ Գյուղում այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ահա թե ինչպիսի վայրագություններ են կատարել… Կարդալ ավելին »

[:hy]Խորհրդատվություն ԼՂՀ գնացող մեր հայրենակիցներին[:]

[:hy]ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում։ Եթե դատական վեճ ունեք, ապա գործի վարույթը կարելի է կասեցնել։ Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև վարկառու պատասխանողները, եթե մասնակցում են ռազմական գործողություններին։ Analitik.am[:]

[:hy]Ռուսական ԶԼՄ-ի լրագրողները ընկել են ադրբեջանական հրետակոծության տակ [:]

[:hy]Sputnik Armenia ռուսական առցանց լրատվամիջոցի լրագրողները ԼՂՀ Մարտակերտի շրջանում ընկել են ուժեղ հրետակոծության տակ։ Հաղորդվում է, որ լրագրողները չեն տուժել։ BREAKING Sputnik Armenia reporters come under fire in Nagorno-#Karabakh https://sptnkne.ws/aXD6  #KarabakhNow [:]

[:hy]ՎՏԲ Բանկը պատասխանատվություն պետք է կրի պատերազմի վերսկսման համար [:]

[:hy]Մինչ սահմանում կատաղի մարտեր են ընթանում, Երևանի սրտում շարունակում է անարգել գործել ռուս-ադրբեջանական ՎՏԲ Բանկը: Բնական է, որ այս բանկի միջոցով ՀՀ տնտեսության, ՀՀ քաղաքացիների, պահեստազորի սպաների և թոշակառուների մասին տեղեկատվություն ստանալուց հետո Ադրբեջանը պետք է նախահարձակ լիներ: Իրոք, զուտ վերլուծելով ՀՀ ԱԱԾ-ի և ՊՆ-ի կողմից տարածված վիճակագրական տվյալները, ակնհայտ է դառնում, որ 2013 թ-ից… Կարդալ ավելին »

[:hy]Սամվել Ալեքսանյանը կամավորների հետ սնունդ և անհրաժեշտ դեղորայք է ուղարկել առաջնագիծ (տեսանյութ) [:]

[:hy]ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր մի խումբ երկրապահների անձամբ ճանապարհել է առաջին գիծ: Նա կամավորների հետ սնունդ և անհրաժեշտ դեղորայք է ուղարկել առաջնագիծ: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում [:]