Ամենօրյա արխիվներ: 02.04.2016

[:hy]Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. պաշտոնական (տեսանյութ)[:]

[:hy]Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներն ու հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքը. պաշտոնական տեսանյութ: «Ա1+» [:]

[:hy]Ամենայն Հայոց Կաթողիկոսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները[:]

[:hy]Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ: Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու… Կարդալ ավելին »

[:hy]ՊՆ խոսնակ․ «թշնամին մեծ կորուստներ է կրել»[:]

[:hy]Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի գործողությունները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Հայկական կողմը հայտարարում է, որ այս գիշեր հակառակորդը նախահարձակ գործողություններ է ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով, որոնք գործադրված տեխնիկայով և մասշտաբով աննախադեպ էին հրադադարի հաստատումից ի վեր: Պատասխան քայլերի արդյունքում, ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի, խոցվել է հակառակորդի երկու… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ ԱԳՆ հայտարարությունը[:ru]Заявление МИД Республики Армения[:]

[:hy]Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումենրի թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։ Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի. ՀՀ վարչապետ[:ru]Премьер-министр: государственные структуры РА всем своим потенциалом готовы к необходимым шагам, направленным на стабилизацию ситуации[:]

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն… Կարդալ ավելին »

[:hy]Մարտունու պաշտպանական ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են[:]

[:hy]Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21… Կարդալ ավելին »

[:hy]Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը[:]

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի… Կարդալ ավելին »

[:hy]Ճանապարհները Հայաստանում[:ru]Дороги в Армении[:]

[:hy] ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [:ru] В Армении все автодороги открыты Министерство ЧС РА сообщает, что 1-го апреля… Կարդալ ավելին »