[:hy]Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր.լուրերը հուսադրող են[:]

By | 05.04.2016

[:hy]Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կազմակերպության մասնակից 57 երկրներին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները:
Նրանք ողջունել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին լուրը եւ հորդորել հակամարտության կողմերին հարգել հրադադարի ռեժիմը: Նրանք նշել են, որ կարեւոր է վերադառնալ  քաղաքական գործընթացին՝ կայուն հրադադարի հիման վրա:

ԵԱՀԿ մասնակից պետությունները համաձայնել են, որ հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրումը չափազանց մտահոգիչ է, եւ անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի կենտրոնական դեր խաղալ կարգավորման առաջխաղացման համար:

Հանդիպման ժամանակ միջնորդները հայտարարել են, որ դեսպան Կասպշիկի ուղեկցությամբ այցելելու են տարածաշրջան: Անջեյ Կասպշիկը կայցելի ռազմական լարվածության հետեւանքով տուժած տարածքներ այն ժամանակ, երբ դա թույլ կտա իրավիճակը:

Բեռլինում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն հայտարարել է.

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են: Ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել հրադադարի կայունացման եւ իրավիճակի նոր լարվածության կանխման ուղղությամբ: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն արդյունավետ եւ տեւական կերպով»:

231426-472x255

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով