[:hy]Քարվաճառի և բոլոր դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան[:]

By | 07.04.2016

[:hy]

Տավուշում կրակոցները հիմնականում եղել են երեկոյան ժամերին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ Տավուշում էլ, բայց հատկապես Վարդենիսի ուղղությամբ մինչև ուշ գիշեր կրակել են: Որոշ բնակիչներ վնասներ կրել են, դրանք դեռ ընթացքում կպարզվեն»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց ՊՆ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ կոնկրետ Վարդենիս քաղաքը բավականին հեռու է առաջին գծից, բայց այդ տարածաշրջանում կան գյուղեր:

Հարցին, թե հակառակորդի հսկողության տակ հայկական դիրքեր կամ հենակետեր կա՞ն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն իրավիճակում, որ կանգնել են զորքերը, կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր, հատկապես հենակետեր չեն, բայց հաշվի առնելով զինադադարի խնդիրը, զորքերը կանգնել են տվյալ վիճակում: Ինչպես ՀՀ Նախագահն ասաց, դրանք առավելագույնը 200-250 մետր որոշակի տեղեր են հարավային հատվածում»:

ՊՆ մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ այս պահին ոչ միայն Քարվաճառի դեպքերի, այլ բոլոր դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում:

arcrun

 

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով