[:hy]Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[:ru]Тарон Маргарян переизбран президентом Шахматной федерации Еревана[:]

By | 01.04.2016

[:hy]Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը:

 «Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձևավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով ևս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը», — ընդգծել է քաղաքապետը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել հետևողական այն քաղաքականության համար, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում Երևանն ունեցավ շախմատային ձեռքբերումներ:
 «Մեծածավալ այն աշխատանքը, որ կատարվեց Երևանում Ձեր անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, իսկապես մեծ ձեռքբերում էր շախմատի զարգացման համար, պարոն քաղաքապետ: Շախմատն այսօր Երևանում դարձել է ապրելակերպի մաս, ինչը Ձեզ հաջողվեց իրագործել շատ կարճ ժամանակահատվածում: Եվ, որ ամենակարևորն է, շախմատի դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում մայրաքաղաքում երեխաների համար ոչ միայն անվճար սովորելու հնարավորություն ստեղծվեց, այլ նաև մեր մարզիչների համար աշխատատեղերի խնդիր լուծվեց», — նշել է Սմբատ Լպուտյանը:
Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս նիստի մասնակիցների կողմից արժանացել են հավանության:

 

8c6b4d445a04276b180d960b0a0ddec123895061
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:ru]В повестку дня очередного заседания Шахматной федерации Еревана и ее Президиума был включен вопрос об избрании президента федерации. В результате голосования президентом федерации был переизбран мэр Еревана Тарон Маргарян.
Выразив благодарность за доверие, мэр подчеркнул, что и в последующие годы Федерация продолжит программы, направленные на развитие и популяризацию данного вида спорта.
«Как и было обещано, в этом году мы полностью завершим программу по строительству шахматных школ в столице, в результате которой во всех 12-и административных районах Еревана будут действовать шахматные школы. Сейчас мы должны предпринять соответствующие шаги по увеличению числа проводимых шахматных мероприятий, что является отличной возможностью для выявления талантливых детей. Уверен, что та команда, которая сформирована в Федерации, добьётся успехов также в этом направлении. Как мэр Еревана и как президент Федерации шахмат Еревана заверяю, что мы последовательно продолжим все те программы, которые будут способствовать развитию шахмат»,-подчеркнул мэр Еревана.
Поздравив Тарона Маргаряна с переизбранием на должность президента Шахматной федерации Еревана, первый заместитель президента шахматной федерации РА Смбат Лпутян выразил благодарность за ту последовательную политику, в результате которой в течение короткого периода времени Ереван добился достижений в области шахмат.
«Господин мэр, та масштабная работа, которая была проведена в Ереване по вашей непосредственной инициативе и при вашей поддержке, действительно была достижением для развития шахмат. В Ереване шахматы стали частью образа жизни. И, что самое главное, в рамках программы по строительству шахматных школ, была не только создана возможность бесплатного обучения шахматам, но и была решена проблема рабочих мест для наших тренеров »,-отметил Смбат Лпутян.
Остальные вопросы, включенные в повестку дня заседания Шахматной федерации Еревана и ее Президиума, также были одобрены.

8c6b4d445a04276b180d960b0a0ddec123895061
Управление информации и по связям
с общественностью мэрии Еревана[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով