[:hy]Վրաց գործիչները Ղարաբաղյան հակամարտության և Վրաստանի դիրքորոշման մասին[:]

By | 03.04.2016

[:hy]Аrmenian-community.ge. Վրաց քաղաքական և հասարական գործիչները լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսվելու պատճառով:

Փորձագետ Նիկա Չիտաձե. «Վրաստանը տվյալ իրավիճակում պետք է չեզոքություն պահպանի, քանի որ և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը մեր ռազմավարական համագործակիցներն են:

Ինչ վերաբերում է խնդրին, խնդիրը նրանում է, որ կան բազմաթիվ հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ: Նրանք, հավանաբար, կմասնակցեն պատերազմին: Վրաստանի քաղաքացիների որոշ մասը տվյալ իրավիճակում կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ: Իհա´րկե, խոսքը չնչին մասին է վերաբերում:

Միաժամանակ Վրաստանը տնտեսական դժվարություններ կունենա: Հայաստանը իր արտաքին առևտուրը զգալի չափով իրակացնում է Վրաստանի տարածքի միջոցով: Ներկրման և արտահանման 70%-ը Հայաստանն անցկացնում է մեր տարածքի միջոցով: Այն դեպքում, եթե Հայաստանը պատերազմի մեջ գտնվի, ապրանքաշրջանառության ծավալը կկրճատվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն Վրաստանի գլխավոր առևտրային համագործակիցն է: Բացի այդ, այդ երկիրը նշանակալի ներդրումներ է իրականացնում մեր երկրում: Առաջին հերթին էներգետիկայի բնագավառում: Հնարավոր է` խնդիրներ առաջանան ներդրումների իրականացման հետ կապված, ինչպես նաև այն նախագծերի հետ կապված, որոնք ծրագրում են իրականացնել երկու երկրները:

Եվս մեկ խնդիր կա: Ռուսաստանը հավաքական անվտանգության մասին պարտականությունների շրջանակներում, պարտավոր է Հայաստանին օգնություն տրամադրել: Այն դեպքում, եթե ռազմական գործողությունները անմիջականորեն փոխանցվեն Հայաստանի տարածքին: Դա քիչ հավանական է, բայց վատթարագույն դեպքում Վրաստանից կարող են խնդրել միջանցք տրամադրել Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռներ փոխադրելու համար»:

Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձե. «Ես չեմ կարծում, որ Վրաստանն ունի այնպիսի հնարավորություն, որ հակազդի Ռուսաստանին այն դեպքում, եթե Ռուսաստանը խնդրի Վրաստանին ռազմական միջանցք տրամադրել իրեն: Ցավոք, վրացական կառավարությունը չի կարող մերժել Ռուսաստանին:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը: Այնտեղ շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է: Գիտենք, որ ձերբակալված են հայտնի լրագրողներ, տարբեր գործիչներ, ակտիվիստներ: Հնարավոր է ցանկանան մեղմացնել Ադրբեջանին: Եթե դա նպատակ է, ապա հնարավոր է` բախումը շուտով ավարտվի, քանի որ բախմանը պատրաստ չէ ո´չ Ռուսաստանը, ո´չ Թուրքիան»:

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկին. «Բնականաբար, Անդրկովկասում տեղի ունեցող ցանկացած բախում ուղղակիորեն կարտացոլվի Վրաստանի անվտանգության, մեր ապագայի վրա: Դրանից ելնելով` ծայրահեղ կարևոր է, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի: Վրաց կառավարությունը առավելագույնս նշանակալի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի Վրաստանը ներքաշված չլինի տվյալ բախման մեջ:

Մենք պետք է շատ զգուշորեն կշռադատենք մեր դիրքորոշումը և պետք է աջակցենք խաղաղության հաստատմանը: Ադրբեջանը մեր ռազմավարական համագործակիցն է, Հայաստանի հետ մեզ լավ հարաբերություններ են կապում: Եթե շիկացումը շարունակվի, ապա դա անպայման ազդեցություն կունենա մեզ վրա»:

Լևան Բեևձենիշվիլի, խորհրդանական մեծամասնության անդամ, Հանրապետական կուսակցություն. «Տվյալ իրավիճակում մենք պետք է պահենք մեզ շատ զգույշ: Վրաստանի ողջ կառավարությունը` սկսած Գամսախուրդիայի կառավարությունից, վերաջացրած ներկայիս կառավարությունից, հիանալի հասկանում է, որ տվյալ իրավիճակում մենք պետք է մեզ ծայրահեղ զգույշ պահենք: Այստեղ մենք երբեք սխալներ թույլ չենք տվել: Երբեք կողմերից որևէ մեկի կողմը չենք բռնել, երբեք չենք նեղացրել մեր հարևաններից և ոչ մեկին: Մենք արդեն անցել ենք դանակի ծայրով, անցնում ենք նաև հիմա: Տվյալ բախումը ամենաքիչն է մտնում մեր շահերի մեջ»:

Գիա Վոլսկի, խորհրդարանական մեծամասնության անդամ, «Վրացական երազանք» կուսակցություն. «Տվյալ իրավիճակը տարածարջանի անվտանգության տեսանկյունից ծայրահեղ իրավիճակ է: Հիմա ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ-ի Մինսկի Խումբը կանգնեցնի հակամարտությությունները, և գործընթացը վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ: Վրաստանը պատրաստ է առաջարկելու Թբիլիսին` որպես ցանկացած ձևաչափում բանակցություններ անցկացնելու վայր: Միջազգային երկրները պետք է արտահերթ որոշում ընդունեն: Կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հենց այն վայրն է, որտեղ պետք է սկսվի տվյալ հարցի քննարկումը»:

Մանանա Կոբախիձե, Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ. «Երկու երկրներն էլ մեզ համար շատ կարևոր երկրներ են: Նրանց միջև ցանկացած հակամարտություն մեզ համար անհանգստության լուրջ առիթ է»:

1 (1)

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով