[:hy]Վրաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրել[:]

By | 03.04.2016

[:hy]Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրված է Վրաստանի կառավարչության պաշտոնական կայքում:

Վրաստանի վարչապետն ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային կյանքեր, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում:

«Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», -ասված է Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունում:

8f5507e11c5be47e92137a032fce3260[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով