[:hy]ՎՏԲ Բանկը պատասխանատվություն պետք է կրի պատերազմի վերսկսման համար [:]

By | 03.04.2016

[:hy]Մինչ սահմանում կատաղի մարտեր են ընթանում, Երևանի սրտում շարունակում է անարգել գործել ռուս-ադրբեջանական ՎՏԲ Բանկը: Բնական է, որ այս բանկի միջոցով ՀՀ տնտեսության, ՀՀ քաղաքացիների, պահեստազորի սպաների և թոշակառուների մասին տեղեկատվություն ստանալուց հետո Ադրբեջանը պետք է նախահարձակ լիներ:

Իրոք, զուտ վերլուծելով ՀՀ ԱԱԾ-ի և ՊՆ-ի կողմից տարածված վիճակագրական տվյալները, ակնհայտ է դառնում, որ 2013 թ-ից սկսած, երբ Ադրբեջանը դարձավ ՎՏԲ բանկի բաժնետոմսերի սեփականատերերից մեկը, ավելացել է և սահմանային լարվածությունը, և Ադրբեջանի կողմից հավաքագրված ՀՀ քաղաքացիների քանակը:

ՎՏԲ բանկի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ միայն այս տարվա ընթացքում ՎՏԲ բանկի սեփականությունն է դարձել Հայաստանում մոտ 160 միավոր գույք: Այդ գույքերի մեծ մասը գերատեսչական շենքեր են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես սեփականատեր է ՎՏԲ բանկում, կարելի է արձանագրել, որ վերը նշված գույքերը նաև Ադրբեջանի սեփականությունն են:

Փաստացի ստացվում է հետևյալը ՝ Ադրբեջանն այս պահին պատերազմում է ՀՀ-ի դեմ և միևնույն ժամանակ ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով տոկոսներ գանձում և ունեզրկում սահմանում կռվող մեր զինվորների ծնողներին և հարազատներին:

Ավելացնենք նաև, որ պատերազմի վերսկսման պատասխանատվությունը պետք է կրի նաև ՎՏԲ բանկը ,քանի որ հիմնականում նրա միջոցով է Ադրբեջանը տեղեկատվություն և ֆինանսներ ստանում ՀՀ-ից:

12421408_1000958433307660_1698942344_n

Analitik.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով