[:hy]Վիրավորներից Հայկ Թորոսյանը ուշքի է եկել[:]

By | 05.04.2016

[:hy]Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ այսօր մի կին արտասվում էր ուրախությունից: Օրեր առաջ սահմանին վիրավորված  որդին՝ Հայկ Թորոսյանն այսօր արդեն գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր ու հավատացնում, որ վիճակը կայունանում է:

Հոսպիտալի մոտ այսօր հավաքվել են  շփման գծում վերջին օրերին վիրավորված զինծառայողների հարազատները: Դարբասներից այս կողմ կանգնած, նրանք փորձում են  գոնե մի նոր լուր իմանալ:

Կային  նաեւ քաղաքացիներ, որոնք վիրավորների հետ ազգակցական կապ չունեին։ Բայց եկել էին սնունդ ու ջրեղեն փոխանցելու վիրավորների հարազատներին, ինչպես նաեւ ապաստարան առաջարկելու նրանց:

Ավելի ուշ զինվորական հոսպիտալ ժամանեցին շտապ օգնության մի քանի մեքենաներ, որոնք նոր վիրավորներ էին բերել: Թե ովքեր են նրանք ու ինչ վնասվածքներ են ստացել, այդպես էլ չհաջողվեց պարզել:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նախապես խոստացել էր  ժամը  17-ին  զրուցել լրագրողների հետ , բայց նախատեսված ժամին հայտնեց, որ խիստ զբաղված է:

 

hospital-1-470x265

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով