[:hy]Վերադառնում ենք նախկին ռեժիմին, այսինքն՝ 1994 թվականի պայմանագրին. Շավարշ Քոչարյան[:]

By | 06.04.2016

[:hy]

«Հրադադարը դա հրադադար է և որևէ նախապայման գոյություն չունի»,- այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրադադարը ձեռք է բերվել ինչ-որ նախապայմանների շուրջ։

Նրա խոսքերով՝ վերադառնում ենք նախկին ռեժիմին, այսինքն՝ 1994 թվականի պայմանագրին:

«Այն պետք է խստորեն պահպանվի, այ դրա համար հիմա պետք է մշակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որը հիմք կհանդիսանա խաղաղ բանակցային գործընթացի՝ խնդիրը կարգավորելու համար»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց փոխնախարարը:

Հարցին, որ խոսվում է հնարավոր նոր պայմանագրի մասին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ բանակցությունների վերջնական նպատակը, իհարկե,  համապարփակ պայմանագիրն է: Բայց ներկա փուլում, ըստ նրա, միայն կարելի է խոսել 1994 թվականի զինադադարի պայմանագրի և 1995 կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման պայմանագրի լիարժեք կիրառման մասին, առանց որի ապագա պայմանագրի մասին խոսելը դեռ վաղ է:

«Ավելին, ապագա պայմանագիրը, բնական է, ենթադրում է, որ ոչ թե որպես հիմք ընդունված լինեն այն սկզբունքները, որոնք շարադրված են Մադրիդյան պայմանագրում, այլ պետք է հաստատվեն երեք կողմերի կողմից: Խոսքը վերաբերում է նաև ԼՂՀ-ին, որից հետո միայն կարելի է խոսել նոր պայմանագրի մասին»,- ասաց Շավարշ  Քոչարյանը:

Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Բաքուն նորից չի վերսկսի պատերազմական գործողությունները, նա պատասխանեց, որ մենք գիտենք, թե ում հետ գործ ունեք, դրա համար միշտ պետք է զգոն լինել:

41985

Artsakhpress.am[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով