[:hy]Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ[:]

By | 03.04.2016

[:hy]Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների» մասին հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.

«Վաշինգտոնում Օբամայի աշխատակազմի կողմից Ադրբեջանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելությունից տառացիորեն ժամեր անց Ադրբեջանի առաջնորդը լայնածավալ հարձակումներ սանձազերծեց հակամարտության գոտու ողջ երկայնքով, որի հետևանքով եղան զոհեր, այդ թվում՝ զոհվեց հայ երեխա»։

«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ալիևի հետ հանդիպման ժամանակ, առանց հրապարակայնորեն դատապարտելու Ալիևի էսկալացիայի և ներքին ռեպրեսիոն քաղաքականությունը, բացահայտորեն քաջալերեց նրա ագրեսիվ գործողությունները՝ այդպիսով խափանելով խաղաղությունը պահպանելուն և բանակցային ճանապարհով խնդիրը լուծելուն միտված ԱՄՆ ջանքերը:

«Օբամայի աշխատակազմի անուշադրությունը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դիմակայելու հարցում կարծես կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ հարձակումներ սկսելու Ղարաբաղում։ Օբաման պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի՝ կանխելու Ալիևի գործողությունները ուղղված՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն, ինչով կհարգվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», — ասել է Համբարյանը։

anca.thumb

Azatutyun.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով