[:hy]Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 6 վիրավոր քաղաքացի այդ թվում 2 երեխա[:]

By | 04.04.2016

[:hy]

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր քաղաքացի:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գևորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդնային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա:

Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր վիրահատվել և տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Ապարատը տրամադրվել է բժշկական գործիքների և պարագաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Երմեդ» կազմակերպության տնօրեն Երեմ Ադամայանի կողմից: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:

Նշենք, որ Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը: Երևանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի և շրջանների բժշկական հաստատություններում: Արցախ է բերվել նաև «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, պուլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաև զիվորական հոսպիտալին:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

41828

Artsakhpress.am[:]

«Տիկին Աննա, չմոռանաք նրանց հետ ռազմաճակատ ուղարկել սեռափոխված Մելին, ԿԳՄՍՆ֊ԱԳԼՃԿ֊ի սիրելի Կարաբինային և ոստիկան ծեծող տրանսգենդերներին…».Գագիկ Համբարյան

19.10.2020

Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են

18.10.2020

Դավաճաններին չենք ներելու.Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերն առաջնագծից

19.10.2020

Ամբողջ ազգն ընկած փող ա հավաքում, դուք ավտոկանգառի մուտք եք սարքու՞մ

21.10.2020

Գուցը այսքանից հետո ուղեղները սկսի աշխատել, եւ ազգովի ապացուցենք, որ արժանի ենք պետություն ունենալուն եւ այդ պետության խաչը արժանավորների ուսերին դնելուն

20.10.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով