[:hy]Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին[:]

By | 09.04.2016

[:hy]Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել աջակցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին:
«Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է վճարում զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանում այդ ընտանիքները ստանում են 10.000 մանաթ (մոտավորապես 6700 դոլար): Հայաստանում և Արցախում զոհվածների ընտանիքները ստանում են ընդամենը 200.000 դրամ (մոտավորապես 480 դոլար): Ինչպես տեսնում եք՝ Հայաստանում և Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսապես անապահով են: Այդ իսկ պատճառով ես որոշեցի աջակցել նրանց «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին: Ես ոգեկոչում եմ նրանց, ովքեր կցանկանան աջակցել նրանց:
Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ-ն շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու եւ արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։
Խաղաղություն բոլորին»,- գրել է Թանկյանը:

hqdefault

[:]

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը».Միհրան Հակոբյան

22.03.2020

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով