[:hy] Սերգի Կապանաձեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին[:]

By | 03.04.2016

[:hy]«Լեռնային Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը» ,-  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնակատար Սերգի Կապանաձեն` նշելով, որ եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ:

  • Թույլ ե՞նք տալիս արդյոք Ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի:
  • Անցկացնո՞ւմ ենք արդյոք Ռուսաստանի ռազմական շարասյուները` Գյումրիի ռազմաբազաների ուժեղացման նպատակով:
  • Անցկացնո՞ւմ ենք արդյոք Թուրքական բանակը, կամ Ադրբեջանին տրամադրվելիք այլ տիպի օգնություն:
  • Եթե անցկացնում ենք, ապա պաշտոնական համաձայնագրով, թե՞  ոչ պաշտոնական համաձայնության հիման վրա:
  • Բացո՞ւմ ենք արդյոք մեր նավահանգիստները` հայկական կամ ադբեջանական կողմերի համար ռազմական կամ այլ տեսակի բեռներ ստանալու համար:
  • Ի՞նչ դիրք ենք զբաղեցնոմ տարբեր միջազգային կազմակերպություններում նախաձեռնված բանաձևերի պադագայում: -Ընդունում ենք արդյոք փախստականներին, ինչպես և որքան:
  • Ինչպե՞ս ենք վարվում միջնորդության գործընթացում, ո՞ւմ կողմից ենք հանդես գալիս: Նման իրավիճակում յուրանաքչյուր տեսակի դիրքորոշումը, կամ դիրքորոշում չունենալը նշանակո՞ւմ է արդյոք դիրքորոշման ցուցաբերում:
  • Ինչպե՞ս ենք վարվում Ջավախքում Ռուսաստանի կողմից ակտիվացված գործողությունների դեպքում:
  • Ո՞ւմ ենք օգնում մարդասիրական տեսանկյունից, որքան գումար ունենք նախատեսած սրա համար:
  • Տրամադրո՞ւմ ենք արդյոք մեր տարածքները միջազգային դիտորդական և այլ առաքելություններին, որոնք հակամարտությունում միջամտության հետաքրքրվածություն ունեն։
  • Իրականացնո՞ւմ ենք արդյոք բարձր մակարդակի այցելություններ և եթե այո, ապա դեպի ուր և ինչ հերթականությամբ:

Ավարտելով իր գրառումը` Սերգի Կապանաձեն գրում է` «Աստված մի արասցե Ղարաբաղում սկսվի պատերազմ: Չգիտեմ ով կհաղթի, բայց մեծ է հավանականությունը, որ Վրաստանը պարտված դուրս կգա» :

49_main1-1024x680[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով