[:hy]Սա ադրբեջանական պրակտիկան է, որ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան. Դ. Բաբայան[:]

By | 03.04.2016

[:hy]

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները, ասել է, թե խնդիրն այն է, որ նրանք հայտարարում են մեկ բան, բայց տվյալներն այլ բան են վկայում՝ այն է, հակառակորդը շարունակում է գնդակոծել, փորձում է ինչ-որ ձևով ներխուժել մեր սահման:

«Սա ադրբեջանական պրակտիկան է,  որ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան: Վերջին մեկ օրվա ընթացքում արդեն սա երկրորդ դեպքն է. մի անգամ երեկ երեկոյան նշվեց, որ պաշտոնապես հայտարարում են, թե դադարեցնում են հարձակումը, բայց չարեցին, հիմա դարձյալ նույնը»,-Tert.am-ին ասել է Դավիթ Բաբայանը:

«Մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական քայլ ձեռնարկել, բայց խնդիրն այն է, որ հակառակորդը որևէ ձևով կառուցողական դաշտ չի մտնում, հայտարարում է մեկ բան, անում է այլ: Դրա համար մեզ այլ բան չի մնում, քան պարզապես զսպել նրան»,-եզրափակել է Դավիթ Բաբայանը:

41688

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով