[:hy]Ռուսները փորձում են վերահսկել իրադրությունը. Շոյգուն շտապ մեկնում է Բաքու [:]

By | 03.04.2016

[:hy]ArmLur.am-ը դիվանագիտական շրջանակներից տեղեկություններ ստացավ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը առաջիկա ժամերին կմեկնեն Բաքու` ադրբեջանական կողմի հետ բանակցությունների: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը հրադադարի ռեժիմի նոր պայմանգիր կնքելու առաջարկով հանդես կգա, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման առաջարկ կարվի: Այսպիսով, ռուսները փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և հաստատել նոր հրադադադարի ռեժիմ: Տեսնենք` ինչքանով կստացվի իրագործել ունեցած մտադրությունները: Հավելենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն է տրամադրել առ այն, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 (“Գրադ”) հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:
12939223_997604736999992_1217031121_n-600x385[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով