[:hy]Ռուսաստանը ԼՂ հակամարտության պատճառով կարող է դադարեցնել զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին. պաշտոնյա[:]

By | 05.04.2016

[:hy]

Ռուսաստանի Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը` հիշեցնելով, որ ՌԴ-ն լրջագույն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի` զինված ուժերի ձևավորման հարցում, այդ թվում` ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման տեսքով:

«Սակայն այնպես, ինչպես նրանք են օգտվում այդ տեխնիկայից, մեզ չափազանց ձեռնտու չէ, և մենք իրավունք ունենք այդ մասին ասել, պահանջել և որոշակի ճնշում գործադրել: Իհարկե, Ռուսաստանը կարող դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե վերջ չտրվի ռազմական էսկալացիային և ռազմական հակամարտությանը, իսկ տվյալ դեպքում, այն, ինչ տեղի է ունենում սահմանին` Ադրբեջանի զինված ուժերի օգտագործմամբ, կրում է, այսպես ասած, խիստ ագրեսիվ բնույթ»,- «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:

Նրա խոսքով` տվյալ դեպքում օգտագործվել է ծանր զինտեխնիկա, ռեակտիվ համակարգեր-համազարկային կրակ: «Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ օգտագործվել են լրջագույն զինատեսակներ՝ ТОС-1 համակարգեր: Դա շատ ժամանակակից զինատեսակ է` հագեցած թերմոբարիկ զինամթերքով, և այն որպես օրենք օգտագործվում է, երբ պատրաստվում է հարձակման լուրջ օպերացիա»,- ասել է Կլինցևիչը:

Սենատորը նաև ավելացրել է, որ Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը դադարեցնելու հարցը պետք է բարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ դա բարդ պայմանավորվածությունների հարց է, որոնցից շատերը կրում են փակ բնույթ:

41904

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով