[:hy]ՊՆ խոսնակ․ «թշնամին մեծ կորուստներ է կրել»[:]

By | 02.04.2016

[:hy]Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի գործողությունները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Հայկական կողմը հայտարարում է, որ այս գիշեր հակառակորդը նախահարձակ գործողություններ է ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով, որոնք գործադրված տեխնիկայով և մասշտաբով աննախադեպ էին հրադադարի հաստատումից ի վեր: Պատասխան քայլերի արդյունքում, ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի, խոցվել է հակառակորդի երկու ուղղաթիռ, անօդաչու երկու սարք և երեք տանկ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծությունների հետևանքով Ղարաբաղում զոհվել է 12-ամյա մի երեխա, ևս երկուսը վիրավորվել են: Հայ զինծառայողների շրջանում կորուստների մասին հստակ տվյալներ առայժմ չեն հաղորդվում: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ ռազմական գործողություններն այս պահին էլ շարունակվում են: «Ծանրության կենտրոնը հատկապես հարավային հատվածում է, հակառակորդը կորցրել է 2 ուղղաթիռ, երկու անօդաչու թռչող սարք, 3 տանկ, այլ զրահատեխնիկա ու զգալի թվով կենդանի ուժ»,- ասաց ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ նախազգուշացրել էր, որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանիարտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ «Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով՝ կոպտորեն ոտնահարելով միջազգային հանրության կոչերը»:

Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: «Ստեփանակերտը կոչ է անում միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի առնչությամբ»,- «Ազատությանը» փոխանցեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք հասկանում ենք, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին հետևանքների մասին տեղեկացնում են, բայց անհրաժեշտ է նաև հրապարակային ձևով համարժեք պատասխան տալ թշնամուն»,- «Ազատության» հետ զրույցում նաև ասաց Բաբայանը:

Այսօր երեկոյան Երևանում Անվտանգության խորհդի նիստ է հրավիրելՀայաստանի նախագահը: Մինչ այդ՝ առավոտյան կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել՝ ընդգծելով, որ Հայաստանի պետական կառույցները պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի, և հայկական զինուժը լիովին վերահսկում է իրավիճակը:

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, հրադադարը խախտելու մեջ մեղադրում էհայկական կողմին, պնդելով, որ ադրբեջանական դիրքերը և խաղաղ բնակավայրերը գնդակոծվել են խոշոր տրամաչափի զենքերից: Հայկական կողմի հայտարարություններից մի քանի ժամ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական կողմի հաղորդումները խոցված ուղղաթիռի և ոչնչացված զինտեխնիկայի վերաբերյալ:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թերթերի շրջանի Ղարաղաջի գյուղում հայկական կողմի հրետակոծման հետևանքով զոհվել է բնակիչ Ջալալ Ռահիմովը, նրա որդի Օրհան Ռահիմովը ծանր վիրավորվել է՝ զրկվելով ոտքերից։

Ադրբեջանական աղբյուրները փոխանցում են երկրի պաշտպանության նախարարության հայտարությունները, թե պատասխան գործողությւոնների հետևանքով հայկական կողմն ունի մարդուժի և զինտեխնիկայի կորուստներ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, «իրավիճակի սրման հիմնական պատճառը բռնազավթված տարածքներում հայկական զինված ուժերի ներկայությունն է»:

timthumb (5)

Azatutyun.am[:]

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով