[:hy]Պետք է ցույց տանք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանն ագրեսոր է ու ահաբեկչական պետություն. Շարմազանով[:]

By | 05.04.2016

[:hy]Ազգային ժողովում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումն արդյունավետ է անցել, բոլոր պատգամավորների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը«Այս քննարկման նպատակն էր, որպեսզի մենք ստանայինք հնարավորինս շատ տեղեկատվություն՝ տարբեր խորհրդարանական վեհաժողովնե րում ավելի արդյունավետ աշխատելու համար: Խնդիր կա միջազգային մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանն ագրեսոր է, ահաբեկչական երկիր է,  որ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլ նաև միջազգային իրավունքին: Եվ մենք ստացանք որոշակի փաստեր, լուրջ փաստեր, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»,-  նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ պատգամավորները 45 հարց են ուղղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին և արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

Շարմազանովը հավելեց, որ պատգամավորները գոհ են մնացել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հաղորդումից: «Եվս  մեկ անգամ վերահաստատում ենք, որ մեր քաղաքական ուժերը միասնական են, մեր զինված ուժերն էլ իրենց վրա դրված պարտականությունը բարձր մակարդակով կատարել ու կատարում են»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:  «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, մեր խնդիրն է հակառակորդին զինադադար պարտադրել, իսկ դիվանագիտական դաշտում պատգամավորներն ավելի սերտ համագործակցեն, ավելի ակտիվ աշխատանք կատարեն տարբեր վեհաժողովներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մյուս շաբաթվանից արդեն մեր  տարբեր պատվիրակություններ  պետք է մասնակցեն այս կամ այն վեհաժողովի նիստերին, կարիք կար, որպեսզի պատգամավորները ասեն թե  արտաքին գործերի փոխնախարարի, թե պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հաղորդումները: Ամեն ինչ լինելու է շատ հզոր: Մենք ոգևորված ենք: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ Արցախի պաշտպանության բանակը, մեր զինված ուժերը,  մեր հասարակությունը և քաղաքական ուժերը միասնական են: Այս հարցում չկա իշխանություն ընդդիմություն, արցախցի հայաստանցի, բոլորս միասնական ենք»,- եզրափակեց Շարմազանովը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը հրավիրվել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Eduard-Sharmazanov_2[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով