[:hy]Պետք այնպես պատժենք, որ մյուս անգամ Հայաստան ասելիս նրանց համապատասխան տեղերը մրմռան. Ազատամարտիկ[:]

By | 05.04.2016

[:hy]

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները բավականին անկանխատեսելի հակահարված ստացան:
Նրա խոսքով՝ թշնամուն թվում էր, թե կուտակած զենքերն ու վարձկանները կարող են հարց լուծել: «Իհարկե, թվացյալ ինչ-որ բաների հասան, ցավոք, մեր տղերքը զոհվեցին, բայց իրենք հասկացան, որ իրենց ուզածը չստացվեց: Ուզում էին կայծակնային ինչ-որ տարածքներ գրավել, բայց չստացվեց, և փառք Աստծո: Հիմա ուզում են, որ հրադադար լինի, որովհետև գիտեն, որ մենք պետք է պատժենք: Չեմ կարծում, թե այս ամենը պետք է անպատիժ թողնել: Պետք այնպես պատժենք, որ մյուս անգամ Հայաստան ասելիս նրանց համապատասխան տեղերը մրմռան: Դուք տեսաք, թե ծերերի ու անպաշտպան մարդկանց նկատմամբ ինչ դաժանություններ էին արել: Միջազգային հանրությանն էլ պետք կարողանանք ներկայացնել»,- նշեց պարոն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը կարևորեց Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե ռազմական գործողությունները շարունակվեն: Ըստ ազատամատիկի՝ դա ազդակ էր բոլորի համար: «Բացարձակ էական չեն մնացած բոլոր դիվանագիտական խաղերը: Էականն այն ակնարկն էր, որն արվեց միջազգային հանրությանը:Կարծես թե կրակոցները չեն դադարել, չնայած ասում են, թե դադարեցվել է: Մեր տղերքն այնտեղ են, բանակն ուժեղ է, կարծում եմ՝ պետք է այնպես պատժենք, որ մյուս անգամ մոռանան նույնիսկ պատահական կրակոցների մասին դեպի Հայաստան»,- ավելցրեց Սուրեն Սարգսյանը:
timthumb (9)

[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով