[:hy]ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ ազատագրել են Ադրբեջանի կողմից գրավված մարտավարական հենակետը [:]

By | 03.04.2016

[:hy]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան` ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում: Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ սահմանային լարվածությունը հանդարտվել է: Մեզ հայտնի էր դարձել, որ արդեն ժամը 20:30-ի սահմաններում հակառակորդը հետ է շպրտվել և նահանջել: Հայ դիրքապահները, վստահորեն իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրը, ստիպել են, որ ադրբեջանական կողմը բազմաթիվ զոհեր տալուց հետո նահանջի: ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ այն տարածքները, որտեղ գիշերային մարտական գործողությունների արդյունքում ներխուժել էր հակառակորդ կողմը, արդեն իսկ ազատագրված են: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է` հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր: Օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդի զոհերի թիվը գերազանցում է երկու հարյուրը:

sahman1-600x400[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով