[:hy]ՊԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ[:]

By | 06.04.2016
Загрузка...

[:hy]

Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 32 զոհ:

Այս մասին այսօր օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նրա խոսքով՝ զոհերի թիվը ոչ թե նոր մարտական գործողությունների կամ գնդակոծության հետեւանքով է աճել այլ հայտնաբերվել են անհայտ կորածներից 3-ի աճյունները:

«ԼՂՀ ՊԲ –ն ունեցել է 32 զոհ, նրանցից 8-ը սպաներ են, 24-ը՝ շարքային և ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհայտ կորել է 25 հոգի»,-ասել է Վ. Առստամյանը: Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով զոհերի թիվը 29-նն էր, անհայտ կորածներինը նույնպես 29-ը:

42011

Artsakhpress.am[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...