[:hy]Պաշտոնական. Իրավիճակն առաջնագծում (ԹԱՐՄԱՑՎՈՂ)[:ru]Минобороны Армении: последние новости с фронта[:]

By | 03.04.2016

[:hy]11:35/03.04.2016/

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

07:25 /03.04.2016/

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար:

20:50

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է  հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը պատկերող տեսանյութ:

 

 

20:18

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան ԱԱԽ նիստ է անցկացրել: Նիստի ընթացքում նախագահը հայտնել է, որ հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր:

Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ ԼՂՀ հետ պետք է կնքվի ռազմական փոխօգնության պայմանագիր:

19:35

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական կենդանի ուժի կորուստները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում` նկարահանված ԱԹՍ-ից:

  

18:50

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 (“Գրադ”) տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

17:55

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք:
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»:

15:59

«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»,- հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը: «Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:

12:56

ՀՀ ՊՆ Մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված անօդաչու սարքի լուսանկարը

12:50

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:

Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը:

12:32

«Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարք և տանկ»,- հայտանում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

12:08

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:

11:29

«Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

11:14

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

10:47

«Պահեստուժի մոբիլիզացիայի կարիք առայժմ չկա. զինված ուժերի անձնակազմը նախաձեռնությունը իր ձեռքում է պահում: Ժամկետային զինվորները, հատկապես նորակոչիկները վտանգավոր կրակակետերում չեն. մարտը վարում են փորձառու սպաներ, պայմանագրայիններ:
Հակառակորդի առաջնային պլանները այս պահին ձախողվել են. ունեն մարդկային ու նյութական կորուստներ (զրահատեխնիկա, ուղղաթիռ)»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

10:43

«Ըստ պաշտոնական տեղեկատվության, խոցված ադրբեջանական ՄԻԳ 24/35  ուղղաթիռը գտնվում էր Մռավ լեռից արևելք»,- իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրում Հովհաննիսյանը:

10:39

«Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են»,- հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

10:21

Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։
Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։

Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Տարհանվել է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։

10045

[:ru]15:59

“Ситуация на границе остается напряженной, бои по разным направлениям продолжаются”, — передает пресс-секретарь минобороны РА. “Информация о больших потерях с нашей стороны, переселении и объявлении общегосударственной мобилизации не соответствует действительности”.

12:56
Пресс-секретарь министерства обороны Армении Арцрун Ованнисян опубликовал фотографию сбитого азербайджанского беспилотника.

 

12:50

По всему периметру карабахско-азербайджанской линии соприкосновения продолжаются боевые столкновения. Об этом говорится в заявлении пресс-службы Армии обороны НКР.

Самые напряженные столкновения проходят на южном направлении (Гадрут) и северо-восточном (Мартакерт). По подтвержденным данным, на юго-восточном направлении карабахские силы вывели из строя 2 танка противника, на северо-восточном – 1 танк и 1 беспилотный летательный аппарат.

В районе 12:30 силы ПВО Нагорного Карабаха сбили еще один военный вертолет противника, а на северо-восточном направлении – 1 беспилотный аппарат.

 

12:30

Азербайджанская армия во время боев, кроме вертолета, потеряла также беспилотник и танк, передает Арцрун Ованнисян.

 

12:26

Как передают из Армии обороны НКР, вблизи населенного пункта Левонарх подразделение специального назначения обнаружило и уничтожило диверсионно-разведывательную группу противника, которая, оставляя трупы, отступила.

Военные действия продолжаются. Министерство обороны РА поддерживает постоянную связь с международными организациями и военно-дипломатическими представительствами зарубежных стран, с целью обмена информации о развитиях событий на линии соприкосновения карабахо-азербайджанских сил и необходимых консультаций. Эту информацию передает официальный сайт минобороны РА.

10:55

На данный момент в результате активных действий подразделений АО НКР по всему периметру линии соприкосновения карабахских и азербайджанских сил ВС Азербайджана отступили на исходные позиции, при этом противник понес многочисленные потери, сообщает Panorama.am со ссылкой на пресс-службу минобороны Армении.

“Минобороны РА официально подтверждает информацию об активных наступательных действиях, предпринятых противником по всему периметру линии соприкосновения карабахских и азербайджанских сил в ночь с 1 на 2 апреля. ВС Азербайджана с использованием танков, артиллерии и авиации попыталась проникнуть в тыл Армии обороны НКР и занять стратегические позиции”, – говорится в сообщении.

Минобороны Армении строжайше осуждает беспрецедентно агрессивное и безответственное решение азербайджанских властей начать боевые действия и официально заявляет, что их продолжение может привести к непредсказуемым последствиям для азербайджанской стороны.

Всю ответственность за беспрецедентную эскалацию ситуации на линии соприкосновения карабахских и азербайджанских сил несут власти Азербайджана.

Министерство обороны Армении обращает внимание международного сообщества и, в частности, сопредседателей Минской группы ОБСЕ на сложившуюся ситуацию и ожидает немедленного адресного вмешательства для контроля над ситуацией и во избежание широкомасштабных боевых действий.

10045[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով