[:hy]Չի կարելի ամեն բան մութ ու կեղտոտ տեսնել…[:]

[:hy]Մենք տեսնում ենք, թե ինչպես են լրագրողի անվան տակ, լրագրությունը բիզնեսի վերածած անձինք աշխատում: Հարգված լրագրող Սիրանույշ Պապյանը, այն լրագրողներից չէ, ում կարելի է հանդիպել տարբեր ղեկավար մարմինների հետ, տարբեր վայերում, ինչ-ինչ բնույթի հարցեր պարզելու և այդ հարցերը հրահանգում ստացած, պատվիրված հարցուպատասխանի շրջանակներում:

Ուստի ոստիկանապետը միտում չի ունեցել իսկապես լրագրողի մասնագիտությունը կրող իր տեղն ու չափը չշահագործող Սիրանույշ Պապյան լրագրողին վիրավորելու… Այսօր չկա մի ոլորտ, որտեղ բացթողումներ չնկատվի: Չի կարելի ասել ու աչք փակել, որ ամեն բան կեղտի մեջ է ու չկան բարեփոխումներ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիում լրագրողները հարցեր ուղղեցին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց, մոտավորապես այսպես. <<Մենք չենք տեսնում բարեփոխումներ ոստիկանության համակարգում>>: Ի պատասխան լրագրողին Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է կնոջը, թե ես էլ քո մեջ կին չեմ տեսնում: Այս պատասխանը մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց: Միգուցե Վլադիմիր Գասպարյանը նկատի ուներ, որ կին չեմ տեսնում-ը կապ չունի լրագրողի հետ, թե՞ Վլադիմիր Գասպարյանը նկատի է ունեցել, որ ես քո մեջ լրագրող եմ տեսնում…

Ինչպես ուզենք այնպես կարող ենք հասկանալ: Բայց այն, որ լրագրողներից կան այնպիսիք, ովքեր հիմնականում այս կամ այն իշխանական թևերից լավ պատվերներ են ստանում ու ժամանակ առ ժամանակ <<հարձակումներ>> գործում, դա էլ է ակնհայտ: Իսկ Սիրանույշ Պապյանը այն օբիեկտիվ ու սկզբունքային լրագրողներից է, որ հաստատ այս դեպքը պետք չէր կապել մի կնոջ հետ, ով նախ կին է, հետո նոր լրագրող, միգուցե սա ինչ-որ խառնաշփոթ է, կամ ով գիտե թյուրիմացություն…

Այնպես որ չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը, ով մշտապես կնամեծար մարդ է, իրեն թույլ տար լրագրողին միտումնավոր վիրավորել: Իսկ ոստիկանության հետ կապված բարեփոխումներն էլ չի կարելի միանշանակ ասել, որ այսօր ոստիականությունը պարապուրդի է մատնված, ոչ, կան ոստիկաններ, ովքեր իրենց գործի տերը չեն և ժամանակին, հենց Վլադիմիր Գասպարյանի հրահանգով դուրս են մնացել համակարգից, իսկ նման դեպքեր կարող են լինել ամենուր:

Կարևորը այսօր ունենք պատրաստված և ինչու չասել նաև հիանալի վարքագծով տղաներ,ովքեր աշխատելով ոստիկանության համակարգում բարձր է նրանց դերը այս համակարգում և, որ ամենակարևորն է սրտացավություն են դրսևորում: Չի կարելի ամեն բան մութ ու կեղտոտ տեսնել:

Իսկ արտահայտությունը պետք չէ որակել վիրավորանք կնոջը, նամանավանդ որ Գասպարյանը այն մարդը չէ, ոչ էլ այն ղեկավարներից է, ով արհամարհում է լրագրողներին ու չի պատասխանում նրանց հարցերին: Այստեղ իհարկե կան ականջներ իշխանության հենց ներսից, ովքեր տակից գործում են հենց վարկաբեկելով ոտիկանության աշխատանքը և դա անրադառնում է հենց լրագրողների արտահայտած ու հենց լրագրողների՝ տակից գործելու, պատվերներ կատարելու ակնհայտ դրսևորմամբ: Իսկ եթե հարց լինի Վլադիմիր Գասպարյանը անձամբ ներողություն կխնդրի լրագրողուհուց, եթե դրա հարկը լինի, մինչդեռ նորից եմ ասում՝ Գասպարյանը կնոջը հարգող տղամարդ է, և հուսով եմ, որ նա ասել է, կին չեմ տեսնում քո մեջ, այլ լրագրող եմ տեսնում…

Vladimir_Gasparyan

Հեղինակ ̀ Վարդգես Սևադա[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով