[:hy]Ուկրաինայի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին[:]

By | 03.04.2016

[:hy]

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին:

Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված բախումների և իրենց տունը պաշտպանող մեր հայրենակիցների զոհվելու մասին տեղեկություններով: Մեզ համար ամեն կորուստ անփոխարինելի է: Համոզված ենք, որ այսօր երկրագնդի բոլոր անկյուններում գտնվող հայերը միասնական են մեր հայրենիքի շահերի պաշտպանության հարցում: Հայաստան, մենք քեզ հետ ենք»,- ասվում է նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ,որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծությանհետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքիցհանվել է ընդհանուր առմամբ թշնամական 14 տանկ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողություններիշնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավայինուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրելնախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակությանհենակետին:

41717

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով