[:hy]Որքանո ՞վ էր հայկական զինուժը կանխատեսել հակառակորդի հարձակումը. բացառիկ զրույց ՊԲ բարձրաստիճան սպայի հետ[:]

By | 03.04.2016

[:hy]

Հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզական գործողություններից արդեն հասկացել էինք, որ ադրբեջանական կողմը հարձակման է նախապատրաստվում, ուստի մեր բոլոր ստորաբաժանումները բերել էինք մարտական պատրաստականության` թշնամուն ուժգին հակահարված հասցնելու նպատակով:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ գործող N զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը` հավելելով, որ նախորդ օրվա, համեմատ, թշնամու ակտիվությունը` այսօր մասամբ ճնշվել է՝ չնայած որոշ տեղամասերում ռազմագործողությունները դեռևս ակտիվ բնույթ են կրում:

«Ներկայումս մարտական իրադրությունն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է: Ադրբեջանցիները մեր դեմ կիրառում են տարբեր զինատեսակներ, ծանր զինտեխնիկա, ուղղաթիռներ, որոնց մեծ մասն արդեն ոչնչացված են:

Քիչ չեն նաև թշնամու մարդկային կորուստները: Վստահաբար կարող եմ ասել, որ չեզոք գոտում թշնամին մոտ 100 դիակ է թողել, որոնք առայժմ ոչ մի կերպ հնարավոր չէ դուրս բերել»,-ասել է Ա. Գրիգորյանը` հավելելով, որ բացի թշնամուն հաջողությամբ ու հերոսաբար դիմագրավող հայ զիվորներից, իրենց ստորաբաժանման շարքերը շարունակաբար համալրվում են ազատամարտիկ կամավորներով:

41720

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով