[:hy]Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան (լուսանկարներ)[:]

[:hy]Այսօրվանից մինչև ապրիլի 24-ը համաշխարհային մարդասիրական ասպարեզի մի շարք բացառիկ գործիչներ ժամանելու են Երևան՝ մասնակցելու հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի շուրջ կազմակերպված քննարկումներին։ Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Այս առիթով քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրեջք կատարեց Փարիզից ժամանող օդանավը, որով Հայաստան եկավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի հետ Հայաստան է ժամանել նրա որդին, ինչպես նաև դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

«Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիսավոր արարողությանը մեծարանքի են արժանանալու այն բացառիկ ջանքերը, որ ներդրել են մրցանակի 4 հավակնորդներն ու նրանց առաջադրած կազմակերպությունները:

Մրցանակի հավակնորդներն են Մարգարեթ Բարանքիթսը, որը «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիրն է, Սյեդա Ղուլամ Ֆաթիման, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից, հոգեւորական Բերնարդ Քինվին է, որը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մահացու հետապնդումից փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների:

Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին կժամանի Հայաստան:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

 

13082038_10204451580568273_1121656846_n_640x420-1 IMG_5699_640x420 IMG_5706_640x420 IMG_5708_640x420 IMG_5714_640x420[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով