[:hy]ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ[:]

By | 07.04.2016

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար միջավայրը, երկրում իրականացվող շարունակական բարեփոխումները, օտարերկրյա ներդրումների հուսալիությունը երաշխավորող Հայաստանի երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային դաշտը, հայաստանյան շուկայում գործող գերմանական ընկերությունների գործունեությունը և հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ՀՀ Նախագահից հետաքրքրվել են Հայաստանում հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և բանկային ծառայությունների, ճանապարհաշինության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, հյուրանոցաշինության և մի շարք այլ ոլորտների զարգացման միտումներով ու փոխգործակցության հնարավորություններով: ՀՀ Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող այս և բազմաթիվ այլ հարցերի:

Սերժ Սարգսյանը Բեռլինում նաև հարցազրույց է տվել «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը:

17077_b[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով