[:hy]ՄԵՐՈՆՔ ԴՐՍՈՒՄ. ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻ ԱՆՈՆՍ[:ru]НАШИ В МИРЕ. АНОНС БЛИЖАЙШИХ МАТЧЕЙ[:]

By | 01.04.2016

[:hy]

Հավաքականների հանդիպումներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսվում են ներքին առաջնությունները: Armsport.am-ը ներկայացնում է այն հանդիպումների անոնսը, որտեղ սպասվում է Հայաստանի հավաքականի անդամների եւ թեկնածուների ելույթները:
Սաուդյան Արաբիա, Բարձրագույն խումբ, 21-րդ տուր
«Ալ Ռայեդ»-«Ալ Ֆայզալի»
1 ապրիլի, 20:00
Բուքմեյքերներ՝ 2.50-3.20-2.50
Վերջին տուրերում «Ալ-Ռայեդը» երկու հաղթանակ է տոնել եւ հեռացել է վտանգավոր գոտուց: «Ալ Ֆայզալիի» հետ խաղում Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում դուրս կգա ասպարեզ:
Հոլանդիա, Առաջին դիվիզիոն, 33-րդ տուր
«Ալմերե Սիթի»-«Գոու Էհեդ Իգլս»
1 ապրիլի, 22:00
Բուքմեյքերներ՝ 2.25-3.50-2.75
Նորայր Ասլանյանը չէր հրավիրվել մասնակցելու Բելառուսի հետ կայացած ընկերական խաղին: Ասլանյանը խաղային պրակտիկայի խնդիր ունի: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այսօրվա խաղում նա դուրս կգա ասպարեզ: «Ալմերե Սիթին» բավական հաջող է հանդես գալիս վերջին տուրերում եւ բարձրացել է 11-րդ հորիզոնական:
Իսպանիա, Պրիմերա, 31-րդ տուր
«Ռայո Վալեկանո»-«Խետաֆե»
1 ապրիլի, 22:30
Բուքմեյքերներ՝ 1.85-3.75-4.20
 Թեեւ մրցելու են մրցաշարային աղյուսակի ներքեւի մասում գտնվող թիմեր, սակայն սպասվում է շատ լարված եւ կոշտ պայքար, քանի որ պարտվողը զգալիորեն կնվազեցնի Պրիմերայում տեղը պահպանելու հնարավորությունները: Արաս Օզբիլիսը «Ռայո Վալեկանոյի» հայտացուցակում է եւ հավանական է, որ կմասնակցի խաղին: Տանտերերը կարդային մեծ թվով խնդիրներ ունեն, ինչը չի կարելի ասել հյուրերի մասին:
Ռուսաստան, Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Ուրալ»-«Ուֆա»
2 ապրիլի, 13:00
Բուքմեյքերներ՝ 2.10-3.20-3.60
Հայաստան-Բելառուս խաղում մեր ընտրանու միակ «մաքուր» հարձակվողը Էդգար Մանուչարյանն էր, իսկ ահա վաղը
հավանական է, որ նրան կտեսնենք հարձակման աջ եզրում: «Ուրալը» եվրագավաթներում հայտնվելու որոշակի շանսեր է պահպանում, իսկ «Ուֆան» փորձում է հեռու մնալ վտանգավոր գոտուց:
Ուկրաինա, Բարձրագույն խումբ, 20-րդ տուր
«Վորսկլա»-«Ստալ» Դ.
2 ապրիլի, 15:00
Բուքմեյքերներ՝1.36-3.75-8.50
«Ստալը», որի կազմում հանդես են գալիս Գոռ եւ Էդգար Մալաքյանները, շուտով կարող է համալրվել եւս մեկ հայ ֆուտբոլիստով. Արթուր Միրանյանն է ներկայումս մարզվում թիմում: Հերթական տուրում «Ստալը» հյուրընկալվելու է 5-րդ տեղում ընթացող «Վորսկլային», որը պայքարում է եվրագավաթներում տեղ ունենալու համար:
Ռուսաստան, Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Թերեք»-«Անժի»
2 ապրիլի, 15:30
Բուքմեյքերներ՝ 1.44-4.20-7.50
Մեջքի հատվածում ունեցած ցավերի պատճառով Կառլեն Մկրտչյանը չմասնակցեց Բելառուսի դեմ կայացած ընկերական խաղին եւ վերադարձավ «Անժիի» ճամբար: Առայժմ պարզ չէ, թե արդյոք նա կկարողանա մասնակցել առաջիկա խաղին: «Անժին» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ հերթական պարտությունը կրելու դեպքում գործնականում կզրկվի Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունից:
Ֆրանսիա, Լիգա 2, 32-րդ տուր
«Դիժոն»-«Նանսի»
2 ապրիլի, 16:00
Բուքմեյքերներ՝ 2.38-3.00-3.20
Բելառուսի հետ ընկերական խաղը ցույց տվեց, որ Գաել Անդոնյանը խաղային պրակտիկայի խնդիր ունի: Նա վաղուց չի հայտնվում «Դիժոնի» հայտացուցակում: Առաջին հորիզոնականում ընթացող «Դիժոնն» այս անգամ հյուրընկալելու է 2-րդ տեղում գտնվող «Նանսիին»:
Ուկրաինա, Բարձրագույն խումբ, 20-րդ տուր
«Զարյա»-«Կարպատի»
2 ապրիլի, 18:00
Բուքմեյքերներ՝ 1.40-3.75-7.50
Վերջին տուրերում անհաջող հանդես եկող «Կարպատին» հյուրընկալվելու է լավագույն եռյակը եզրափակող «Զարյային»: «Կարպատիի» հիմնականում կազմում կտեսնենք Գեղամ Ղադիմյանին, ով Բելառուսի դեմ խաղում նշեց նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում:
Գերմանիա, Բունդեսլիգա, 28-րդ տուր
«Բորուսիա» Դ.-«Վերդեր»
2 ապրիլի, 20:30
Բուքմեյքերներ՝ 1.22-6.50-11.00
Վերջին օրերին շատ են խոսակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, սակայն հայ ֆուտբոլիստը կենտրոնացած է Դորտմունդի «Բորուսիայի» ելույթների վրա եւ վաղը փորձելու է շարունակել արդյունավետ գործողությունները Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում: Դորտմունդցիները դեռ չեն կորցրել չեմպիոն դառնալու շանսերը, իսկ ահա «Վերդերը» պայքարում է Բունդեսլիգայում իր տեղը պահպանելու համար:
Պորտուգալիա, Բարձրագույն խումբ, 28-րդ տուր
«Մարիտիմու»-«Նասիոնալ»
2 ապրիլի, 21:30
Բուքմեյքերներ՝ 2.38-3.20-3.00
Գեւորգ Ղազարյանը, ով չէր հրավիրվել Բելառուսի դեմ ընկերական խաղին նախապատրաստվելու, կփորձի օգնել «Մարտիմուին» հաղթել «Նասիոնալին»: Վերջին 3 տուրերում «Մարտիմուն» ընդամենը 1 միավոր է վաստակել եւ նահանջել է 12-րդ հորիզոնական: Այսպես շարունակելու դեպքում կղզիաբնակները կարող են հայտնվել վտանգավոր գոտում:
Շվեյցարիա, Բարձրագույն խումբ, 26-րդ տուր
«Ցյուրիխ»-«Սանկտ Գալեն»
2 ապրիլի, 22:00
Բուքմեյքերներ՝ 1.83-3.60-4.20
Վնասվածքից ապաքինված Արտյոմ Սիմոնյանը սկսել է հայտնվել «Ցյուրիխի» հայտացուցակում, իսկ օրերս Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Դանիայի դեմ մրցավեճին: 10 թիմերի պայքարում «Ցյուրիխն» անսպասելիորեն հայտնվել է 8-րդ տեղում:
ԱՄՆ, ՄԼՍ, հիմնական մրցաշրջան
«Սպորտինգ» ԿՍ-«Ռեալ Սոլթ Լեյք»
3 ապրիլի, 04:30
Բուքմեյքերներ՝ 1.80-3.60-4.33
Նախորդ տուրում Յուր Մովսիսյանը խփեց իր առաջին գնդակը ՄԼՍ վերադառնալուց հետո: Հայ հարձակվողը կփորձի շարունակել արդյունավետ խաղը առաջատարներից մեկի՝ «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ արտագնա մրցավեճում:
Մակեդոնիա, Բարձրագույն խումբ, 24-րդ տուր
«Շկուպի»-«Վարդար»
3 ապրիլի, 18:00
Վստահ քայլերով դեպի չեմպիոնություն ընթացող «Վարդարի» կազմում վերջին շրջանում արդյունավետ խաղ է ցույց տալիս Հովհաննես Համբարձումյանը: Հերթական տուրում «Վարդարը» հյուրընկալվելու է մայրաքաղաքային մեկ այլ թիմի՝ «Շկուպիին», որը եզրափակում է լավագույն եռյակը:
Իրան, Բարձրագույն խումբ, 24-րդ տուր
«Էսթեղլալ» Հ. — «Էսթեղլալ» Թ.
3 ապրիլի , 18:25
Երկու «Էսթեղլալների» պայքարը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, քանի որ մրցելու են առաջին երկու հորիզոնականներում գտնվող թիմերը: Թեհրանի «Էսթեղլալը», որի կազմում է հանդես գալիս Հրայր Մկոյանը, ներկայում 1 միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստան, Առաջին դիվիզիոն, 29-րդ տուր
«Ֆակել»-«Վոլգա»
3 ապրիլի, 19:00
Բուքմեյքերներ՝ 1.67-3.40-4.50
Հայաստանի հավաքականում ունեցած ելույթից հետո Արթուր Սարկիսովը վերադարձավ «Վոլգա» եւ հասցրեց մասնակցել «Սպարտակ-2»-ի դեմ խաղին, որն ավարտվեց 0:0 հաշվով: Այս անգամ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը կհյուրընկալվի «Ֆակելին», որը դեռ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորություններ ունի:
Հ.Գ. 
Ղազախական «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է կարիերան հավաքականում ավարտելու մասին:
Լիտվական «Տրակայում» ելույթ ունեցող Դավիթ Արշակյանը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 10-ին:
Ռուսլան Կորյանը վնասվածքի պատճառով չի մասնակցում «ԲՄԱ Էներգիայի» հանդիպումներին:
Գագիկ Դաղբաշյանը խաղաժամանակ չի ստանում «Ռուժոմբերոկի» կազմում:
12885735_1157782970921226_3799137048150280990_o

[:ru]

После перерыва на игры сборных сегодня в ряде стран возобновятся национальные чемпионаты. Armsport.am представляет анонс тех матчей, в которых ожидается участие членов и кандидатов в сборную Армении.
Сауд. Аравия, Высшая лига, 21 тур
«Аль-Раед» — «Аль-Файзали»
1 апреля, 20:00
Букмекеры: 2.50 – 3.20 – 2.50
В последних трех турах «Аль-Раед» одержал две победы и ушел из зоны вылета. В матче с «Аль-Файзали» Маркос Пизелли выйдет на поле в стартовом составе.
Голландия, Первый дивизион, 33 тур
«Альмере Сити» — «Гоу Эхед Иглс»
1 апреля, 22:00
Букмекеры: 2.25 – 3.50 – 2.75
После пяти побед кряду «Альмере Сити» заметно улучшил свое положение в турнирной таблице и теперь занимает 11-е место. Норайр Асланян не попал в заявку на последний матч своей команды.
Испания, Примера, 31 тур
«Райо Вальекано» — «Хетафе»
1 апреля, 22:30
Букмекеры: 1.85 – 3.75 – 4.20
В мадридском дерби фаворитом у букмекеров является команда Араза Озбилиса.
Россия, Премьер-лига, 22 тур
«Урал» — «Уфа»
2 апреля, 13:00
Букмекеры: 2.10 – 3.20 – 3.60
В товарищеском матче с Беларусью нападающий сборной Армении Эдгар Манучарян играл на позиции центрфорварда, тогда как в «Урале» его чаще используют на фланге. Ожидается, что в домашней игре с «Уфой» армянский футболист выйдет на поле с первых минут.
Украина, Высшая лига, 20 тур
«Ворскла» — «Сталь» Дндз.
2 апреля, 15:00
Букмекеры: 1.36 – 3.75 – 8.50
«Сталь», в составе которой выступают Эдгар и Гор Малакяны, может пополниться нападающим молодежной сборной Армении Артуром Мираняном.
Россия, Премьер-лига, 22 тур
«Терек» — «Анжи»
2 апреля, 15:30
Букмекеры: 1.44 – 4.20 – 7.50
Из-за болей в спине Карлен Мкртчян не принял участие в товарищеском матче сборной Армении против Беларуси. Пока неизвестно, сможет ли армянский футболист выйти на поле в игре против «Терека».
Франция, Лига 2, 32 тур
«Дижон» — «Нанси»
2 апреля, 16:00
Букмекеры: 2.38 – 3.00 – 3.20
Гаэль Андонян, проведший все 90 минут матча со сборной Беларуси, на протяжении довольно длительного времени не попадает в заявку «Дижона».
Украина, Высшая лига, 20 тур
«Заря» — «Карпаты»
2 апреля, 18:00
Букмекеры: 1.40 – 3.75 – 7.50
Гегам Кадимян, дебютировавший на прошлой неделе в сборной Армении, является одним из основных нападающих «Карпат».
Германия, Бундеслига, 28 тур
«Боруссия» Д. – «Вердер»
2 апреля, 20:30
Букмекеры: 1.22 – 6.50 – 11.00
В последнее время участились слухи об интересе европейских клубов к Генриху Мхитаряну. Но капитан сборной Армении, как и положено профессионалу, сосредоточен только на предстоящем матче «Боруссии», которая в субботу проэкзаменует «Вердер».
Португалия, Высшая лига, 28 тур
«Маритиму» — «Насьонал»
2 апреля, 21:30
Букмекеры: 2.38 – 3.20 – 3.00
«Маритиму» в последних трех играх набрал лишь одно очко. Геворг Казарян в этих играх в общей сложности провел на поле 180 минут.
Швейцария, Высшая лига, 26 тур
«Цюрих» — «Санкт-Галлен»
2 апреля, 22:00
Букмекеры: 1.83 – 3.60 – 4.20
Восстановившийся от травмы Артем Симонян стал попадать в заявку «Цюриха», а на этой неделе сыграл за молодежную сборную Армении.
США, МЛС, Регулярный сезон
«Канзас Сити» — «Реал Солт-Лейк»
2-3 апреля, 04:30
Букмекеры: 1.80 – 3.60 – 4.33
В прошлом туре Юра Мовсисян забил свой первый гол после возвращения в МЛС. Армянский форвард постарается вновь отличиться и в ближайший уик-энд, на этот раз в игре с «Канзас Сити».
Македония, Высшая лига, 24 тур
«Скопье» — «Вардар»
3 апреля, 18:00 
В составе гостей в матче примет участие армянский защитник Оганес Амбарцумян. Пока неизвестно, сыграет ли в столичном дерби его одноклубник Артак Дашян, который в последнее время восстанавливался от травмы.
Иран, Высшая лига, 24 тур
«Эстегалал» Х. – «Эстегалал» Т.
3 апреля, 18:25
Встреча одноименных команд является центральной в туре. Тегеранский клуб лидирует в турнирной таблице, опережая хузестанцев на 1 очко. Грайр Мкоян выйдет на поле в стартовом составе гостей.
Россия, Первый дивизион, 29 тур
«Факел» — «Волга»
3 апреля, 19:00
Букмекеры: 1.67 – 3.40 – 4.50
После возвращения из сборной Армении нападающий «Волги» Артур Саркисов успел принять участие в матче 28-го тура против «Спартака-2». Этот матч состоялся 27 марта и завершился нулевой ничьей.
P.S.
Защитник карагандинского «Шахтера» Роберт Арзуманян объявил о завершении карьеры в сборной.
«Тракай» Давида Аршакяна свой следующий матч проведет 10 апреля.
Защитник словацкого «Ружомберока» Гагик Дагбашян не получает игрового времени в составе клуба.
Руслан Корян из-за травмы пропустит все игры хабаровской «СКА-Энергии» в оставшейся части сезона.
12885735_1157782970921226_3799137048150280990_o

[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով