[:hy]Մենք դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները. Իսրայելի Կնեսետի փոխնախագահ[:]

By | 04.04.2016

[:hy]

Մենք դատապարտում է Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի գործողությունները։

Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կայացաց ճեպազրույցի ընթացքում նշեց Իսրայելի Կնեսետի փոխնախագահ Տալի Պլոսկովը։

«Երեկ մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես երեկ, այսօր եւս պետք է նշեմ, որ մենք կոչ ենք անում դադարեցնել պայթյունները Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում։ Այսօր խաղաղությունը բոլորիս է պետք՝ թե անհատներին, թե պետություններին։ Ազգը զարգանալ կարող է միայն խաղաղ պայմաններում»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ նշեց Պլոսկովն՝ ավելացնելով, որ մեր երկու հանրապետությունների միջեւ շատ ընդհանրություններ կան.

«Մեզ կապում է թե անցյալը, թե ներկան։ Իսրայելում էլ հանգիստ չէ, իհարկե, պատերազմ չկա, բայց իրավիճակը նույնն է։ Անկախ բոլոր դժվարություններից մեր երկու պետություններն էլ կանգուն են եւ վեհ կեցվածքով շարունակում են պայքարել եւ գոյատեւել»,-ասաց նա։

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը հույս հայտնեց, որ իրենց ձայնը եւս կմիանա այն բոլոր պետությունների ղեկավարմների ձայներին, որոնք խաղաղության կողմնակիցն են.

«Մենք այսօր հավաքվել ենք Հայաստանի համար շատ կարեւոր մի օր։ Շատ ենք ցավում երկու կողմերի անմեղ զոհերի համար։ Մենք մեր ուժերի սահմանում կփորձենք ամեն ինչ անել հանուն սահմանի խաղաղության։ Այս այցը շատ կարեւոր եւ հագեցած է, քանի որ դրա ընթացքում շատ հարցեր են քնարկվելու։ Դրանցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է»,-նշեց համայնքի նախագահը։

Ճեպազրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-հրեական մշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր։ Պլոսկովը բարձր գնահատեց այն փաստը, որ Հայաստանում, պարբերաբար, կազմակերպվում են հրեա կոմպոզիտորների համերգներ։ Կնեստի փոխնախագահը սիրով Հայաստանի արվեստագետներին հրավիրեց Իսրայել՝ առաջիկայում կայանալիք տոնահանդեսին մասնակցելու համար։

41816

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով