[:hy]Մեկ ամսվա ընթացքում գանձագողության 5 դեպք՝ հուշարջանների տարածքներում[:ru]5 случаев хищений в течение одного месяца, на территориях[:]

By | 01.04.2016

[:hy]

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի վարչական տարածքում հաշվառված «Եկեղեցի Սռեղցի» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք  կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ եկեղեցու շուրջը տարածված միջնադարյան գերեզմանոցում հողաշերտի խաթարում է տեղի ունեցել:

Տեղաշարժելիս այն կիսվել է: Պահապանն արձանագրել է նաև, որ նախնական դիրքից փոքր ինչ տեղաշարժվել է նաև մյուս տապանաքարը, որը չափերով ավելի մեծ է (խրված է հողի մեջ), հնարավոր չէ տալ չափերի ամբողջական նկարագիրը: Այս տապանաքարի կողքին ևս մի փոս է փորվել, սակայն փորված հողը նորից հետ է լցվել:

Հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցուցակում:

Ինչպես տեղեկացնում է hushardzan.am-ը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով կդիմի իրավապահ մարմիններին:

Միայն մարտ ամսվա ընթացքում ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներում արձանագրվել է գանձախուզության 5 դեպք։

Կոթի-Սուրբ-Աստվածածին-եկեղեցի-կամ-Կոթավանք-4

[:ru]Կոթի-Սուրբ-Աստվածածին-եկեղեցի-կամ-Կոթավանք-4[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով