[:hy]Մեզնից յուրաքանչյուրը առաջին հերթին Զինվոր է[:]

By | 07.04.2016

[:hy]Երևանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցում, աշակերտները, դպրոցի տնօրեն տիկին Գալստայանի հետ, կամավոր, իրենց նախաձեռնությամբ արդեն մի քանի անգամ առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքել մեր Հայոց բանակի զինվորների համար:

Վստահ եմ՝ դրա կարիքը չկա բանակում, բայց աշակերտները այդ ողջունելի քայլով իրենց հոգեպես ուժեղ ու լավ են զգում, և բանակ-դպրոց կապը ամրապնդվում է այդ կերպ: Այսօր՜ ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության տոնի առիթով դպրոցում նաև միջոցառում պետք է լիներ:

Ուստի այս խառը իրավիճակում դպրոցի տնօրեն տիկին Գալստյանը միջոցառումը հետաձգել էր, հարգելով սահմանում զոհված մեր հերոս տղաների վառ հիշատակը: Տիկին Գալստայնը այսօր մեզ ոգևորությամբ պատմեց, որ ութերորդ դասանում հայրենասիրական դաս է լսել, որտեղ նկատել է, թե երեխաները ինչ ոգով և պատրաստվածությամբ էին կազմակերպել:

Ամեն բան պետք է սկսել դպրոցից, հայրենասիրությունը դպրոցից է գալիս, որ երեխան գիտակցում է, ինչի համար է պետք պայքարել ու ապրել: Դպրոցի երեխաների հավաքած առաջին անհրաժեշտ պարագաները տեղափոխվեց՝ հասավ մեր քաջարի զինվորներին: Չէ՞ որ վաղը դպրոցից դուրս եկող տղաներն են կանգնելու հայրենիքի համար պայքարող տղաների կողքին, ովքեր արդեն իսկ դպրոցում սովորել են, ինչպես լինել վաղվա զինվոր, և ինչ մարտունակությամբ են պաշտպանելու մեր հայրենիքը: Եվ դա գալիս է իհարկե դպրոցի ղեկավարից՝ տիկին Գալստյանից, ով ջանք ու եռանդ չի խնայում դպրոցում, երեխաներին դաստիարակելով, որ այո՛, մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին զինվոր լինի:

984064_1004952912921661_2668208026600079012_n 12932959_1004953026254983_2465650140648720595_n 12938108_1004952956254990_5522972447601553531_n 12961643_1004953096254976_1233854082187124655_n

 [:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով