[:hy]Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը տվել է ավելի քան 300 զոհ. ԼՂՀ ՊԲ պատասխանատու[:]

By | 04.04.2016

[:hy]

Վերջին չորս օրվա մարտերի ընթացքում, այսօր՝ ապրիլի 4-ի ժամը 11-ի դրությամբ, հայկական կողմն ունի 20 զոհ, 26 անհայտ կորած, 72 վիրավոր:

Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը տվել է 300-ից ավելի զոհ, իսկ վիրավորների թիվը ճշտվում է:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նրա հաղորդմամբ՝ զոհերից մեկը երեխա է, երեքը՝ տարեց խաղաղ բնակիչներ:

ՊԲ օպերատիվ բաժնի պետը նշել է, որ հայկական որևէ բնակավայր չի գտնվում ադրբեջանական վերահսկողության տակ: «Սկզբում ունեցել ենք 8 դիրքի կորուստ, որոնցից 5-ն արդեն վերադարձրել ենք: Այն հատվածներում, որտեղ թշնամին կարողացել է մխրճվել, խորությունը կազմում է 200-300 մետր, որտեղ բնակավայր չկա: Սա նշանակում է, որ հայկական որևէ բնակավայր չի գտնվում թշնամու վերահսկողության տակ»,- պատասխանելով լրագրողների հարցին նշել է Վիկտոր  Առուստամյանը:

41821

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով