[:hy]ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին[:]

[:hy]Ապրիլի 9-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 54-րդ կմ-ում բախվել են «ЗИЛ» մակնիշի (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ղ.) 35 ԼԼ 325 և «Mazda MPV» մակնիշի (վարորդ՝ Տ. Թ.) 85 PQ 005 պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինիս ուղևորներ՝ 1988 թ. ծնված Ա. Ս.-ը, 2012 թ. ծնված Ա. Թ.-ը և «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները «Mazda MPV» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ Տ.Թ.-ին և ուղևոր Ա. Պ.-ին: Ա. Պ-ը մահացել է «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին, իսկ ժամը 18.40-ին, գիտակցության չգալով, մահացել է նաև Տ. Թ-ը:

Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

150527102448[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով