[:hy]Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրավիճակի սրման հետեւանքով անհետ կորածների հարցով չեն դիմել ԿԽՄԿ-ին[:]

By | 05.04.2016

[:hy]

Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրադրության սրման հետեւանքով անհետ կորածների հարցով չեն դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ):

Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«ԿԽՄԿ-ին անհետ կորածների մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներից: Կողմերից անհետ կորածների կամ գերիների հարցով պաշտոնական դիմում չի ստացվել: Ամեն դեպքում, այդպիսի դիմումների դեպքում ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ չեղոք միջնորդի դերում երկու հարցով էլ»,- նշեց ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության ներկայացուցիչը:

Պատասխանելով զոհված զինծառայողների մարմինների մասին հարցին՝ Զառա Ամատունին հաստատեց ԿԽՄԿ-ի հանձնառությունը մարմինների հայտնաբերման, պահպանման հարցում՝ հետագայում նրանց ինքնության հաստատման եւ ընտանիքներին փոխանցելու համար:

Ավելի վաղ ղարաբաղյան կողմը հայտարարել էր Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով 26 անհետ կորածի մասին:

1380944613

Artsakhpress.am[:]

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով