[:hy]ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի. ՀՀ վարչապետ[:ru]Премьер-министр: государственные структуры РА всем своим потенциалом готовы к необходимым шагам, направленным на стабилизацию ситуации[:]

By | 02.04.2016

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է:«Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»:
ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից. այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել:
Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը:

12407_am_1 (1)[:ru]Премьер-министр Овик Абраамян сегодня утром созвал совещание в связи с широкомасштабными наступательными действиями, предпринятыми противником по всей длине линии соприкосновения карабахских и азербайджанских сил в ночь с 1 на 2 апреля. В совещании приняли участие Вице-премьер-министр, Министр международной экономической интеграции и реформ РА Ваче Габриелян, Министр-руководитель Аппарата Правительства РА Давид Арутюнян, Министр здравоохранения РА Армен Мурадян, Министр по чрезвычайным ситуациям РА Армен Ерицян, Первый заместитель Министра обороны РА Давид Тоноян, заместитель Министра иностранных дел РА Шаварш Кочарян.
Премьер-министр РА отметил, что эти беспрецедентные действия являются очередным неприкрытым проявлением политики Азербайджана, направленной на срыв мирного урегулирования нагорно-карабахской проблемы. «Армянские Вооруженные силы, нанеся противнику ощутимые потери и отбросив его назад, полностью контролируют ситуацию. Государственные структуры Республики Армения всем своим потенциалом готовы к необходимым шагам, направленным на стабилизацию ситуации».
Первый заместитель Министра обороны РА Давид Тоноян доложил о ситуации, отметив, что противником предприняты беспрецедентные после 1994 года действия: по состоянию на данный момент на линии соприкосновения карабахских и азербайджанских сил продолжаются активные боевые действия, Армянские Вооруженные силы нанесли противнику достойный контрудар.
Дав поручения соответствующим ведомствам, Премьер-министр РА Овик Абраамян параллельно акцентировал важность своевременного доведения до общества точной информации.

12407_am_1 (1)[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով