[:hy]ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ[:]

By | 05.04.2016

[:hy]Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցելության նպատակը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին և մաղթել շուտափույթ ապաքինում:

Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց տեսակցելու եկած ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը և իր, և հոսպիտալի բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

10174 10175 10177 10181[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով