[:hy]Հեռախոսազրույց Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի արտգործնախարարների միջև[:]

By | 04.04.2016

[:hy]Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտնում է, որ այսօր մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։

«Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել Արցախին և հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»,- հայտնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության կայքէջը:

E78D0C9E-C0A5-4753-BED9-00A7FB7BE84E_w640_r1_cx1_cy0_cw99_s

Azatutyun.am

 [:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով