[:hy]Հարավային Օսիան լիակատար զորակցություն ու աջակցություն է հայտնում Արցախին[:]

By | 06.04.2016

[:hy]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կազբուլատ Ցխովրեբովն ապրիլի 6-ին հեռախոսազրույց են ունեցել՝ հարավօսականկողմի նախաձեռնությամբ։

ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցված հաղորդագրության մեջ նշվում է. «Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է ապրիլի 1-իլույս 2-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողության մասին, ներկայացրել վերջին զարգացումները։

Կազբուլատ Ցխովրեբովը խորին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ փոխանցելով Հարավային Օսիայի ժողովրդի ու իշխանությունների լիակատար զորակցությունն ու աջակցությունն Արցախին։ Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ խստորեն դատապարտում էր հակամարտության կարգավորման՝ Ադրբեջանի որդեգրած ուժային տարբերակը և կոչ անում միջազգային հանրությանը արտակարգ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների գոտում կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ»։

42008

 

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով