[:hy]Հարավային Օսիան առաջարկել է ՌԴ կազմ մտնելու նոր տարբերակ[:]

By | 05.04.2016

[:hy]Կես տարուց Հարավային Օսիայում Սահմանադրություն փոփոխություններ անցկացնելու հանրաքվե տեղի կունենա, որով կորոշվի ՌԴ կազմ մտնելու մեխանիզմը:

Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն:

«Այս հարցը մենք քննարկել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ և եկել այն եզրակացության, որ սա ներօսեթական հարց է: Այն իրավաբանական ձևակերպումների կարիք ունի, որի իրականացման համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովը:

Վերջինս խոսքով, փոփոխությունները հանգելու են նրան, որ առաջարկվելու է ստեղծել միասնական դաշնակցային մարմին, որին կտրվեն ղեկավարման իրականացման լիազորություններ: Հարավային Օսիայի նախագահը հավելել է, որ այս կերպ իրենք Ռուսաստանին ազատում են հնարավոր քաղաքական ռիսկերից, որոնք կառաջանային ՌԴ կազմում Օսիայի անմիջական մուտքի դեպքում:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պաշտպանական ոլորտում դաշնակցության և ինտեգրացիայի պայմանագիր կնքելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

41903

Artsakhpress.am

[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով