[:hy]Հավանաբար Արթուրին նոր մարզիչ է անհարժեշտ[:]

[:hy]Բռնցքամարտի գերմանացի հանրահայտ մարզիչ Ուլի Վագները հնարավոր է հրաժարվի Արթուր Աբրահամի հետ համագործակցությունից:

Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, 73-ամյա մասնագետը պարզապես հիասթափված է իր սանի վերջին ելույթից, որում հայազգի բռնցքամարտիկը պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին եւ կորցրել աշխարհի չեմպիոնի կոչումը WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում:

«Պետք է փնտրել պարտության պատճառները, եւ դա ես սկսում եմ մարզչից: Բռնցքամարտիկը կամ շարունակում է մարզվել, կամ՝ ընդհանրապես հրաժարվում է: Հավանաբար Արթուրին նոր մարզիչ է անհարժեշտ ավելի մոտիվացված լինելու համար» – մրցամարտից հետո հայտարարել է Ուլի Վագները, որը Արթուր Աբրահամի հետ աշխատում է 2003 թվականից:

sport-artur-abraham-11.04.-472x265[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով