[:hy]Հայաստանի արտգործնախարարը շարունակում է շփումները գործընկերների հետ[:]

By | 05.04.2016

[:hy]Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Ապրիլի 4-5-ը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակողական լայնածավալ գործողությունների մասին, ներկայացրել Արցախում քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության հրթիռակոծման հետևանքները:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը զուգորդում է ռազմական գործողությունները քարոզչական ապատեղեկատվությամբ՝ ապարդյուն փորձելով հիմնավորել իր ագրեսիվ քայլերը, քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության թիրախավորումը։

«Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրմանը և չի թաքցնում ուժի կիրառման մտադրությունը։ Մենք զգուշացնում էինք, որ միջազգային հանրության կողմից գործնական քայլեր են հարկավոր՝ Բաքվին կարգի հրավիրելու համար, այլապես Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչի ականատեսն ենք այսօր։ Այժմ առավել քան հրամայական են միջազգային հանրութան հրատապ և հստակ քայլերը՝ իրավիճակը կայունացնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցելուց հրաժարվող, ագրեսիվ գործողություններով իր առավելապաշտական մոտեցումները պարտադրելու փորձեր անող Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ», — ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Էդվարդ Նալբանդյանի զրուցակիցներն իրենց համաձայնությունն են հայտնել առ այն, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի: Նրանք հրամայական են համարել կրակի անհապաղ դադարեցումը և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների շարունակումը:

5765_hq[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով