[:hy]Հայաստանը մեր պատանդն է. Ռուս հայտնի լրագրողի անդրադարձը Ղարաբաղի իրադարձություններին. Lragir.am[:]

By | 03.04.2016

[:hy]Ռուս հայտնի լրագրող և հրապարակախոս Յուլյա Լատինինան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Код доступа հաղորդման ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես իր «Կրիմ-նաշի» իրավունք ունի, հատկապես երբ պետք է ժողովրդին շեղել ահաբեկչություններից և կծել Պուտինին: Մարտի 15-ին՝ 2 շաբաթ առաջ, Ադրբեջանի նախագահն ահաբեկչություններից հետո շտապ մեկնել է Անկարա: Իսկ երկու շաբաթ անց Ադրբեջանն օգտագործել է բոլոր տեսակի սպառազինությունները, հարձակվել Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով: Ադրբեջանական կողմի տվյալներով, բնականաբար, իրենց վրա հարձակվել են «անիծյալ հայերը»: Չեմ կասկածում, որ Թուրքիան ջերմորեն կպաշտպանի ադրբեջանական «Կրիմ-նաշը» ազատագրելու ադրբեջանցի ժողովրդի հանկարծահաս ձգտումը: Պուտինն էլ, ով Էրդողանին ասիմետրիկ պատասխաններ է խոստացել, ծանր վիճակում կհայտնվի, որովհետև ասիմետրիկ հարվածը մեզ են հասցրել Հայաստանով, որը Ռուսաստանի միակ դաշնակիցն է, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի պատանդը: Որովհետև միջազգային ասպարեզում Ռուսաստանը չունի դաշնակիցներ, կան միայն պատանդներ:

Էրդողանը պլյուսներ կստանա՝ այնտեղ կկռվեն բացառապես հանքափորները, ովքեր հանկարծ սկսել են ծանր սպառազինության տիրապետել: Մեզ էլ մինուսներ կլինեն, որովհետև եթե Ռուսաստանը չկարողանա պաշտպանել Հայաստանին, կստացվի, որ չի կարողանում պաշտպանել ոչ ոքի, բացի Ղրիմի բնակիչներին «երեխաների խաչող ֆաշիստներից»: Իսկ եթե պատերազմի մեջ ներքաշվենք, գիտեք, մենք այդպես չենք պայմանավորվել՝ մեզ մոտ բոլոր պատերազմները միայն հեռուստացույցի էկրաններին են, երբ կարելի է Բուկով Բոինգ խփել և ասել, որ ուկրաինացի ֆաշիստներն են արել: Իսկ այս դեպքում դա դժվար կլինի:

Մի խոսքով, անվտանգ կարելի է վիճել միայն Օբամայի հետ: Այդ ժամանակ կարելի է անպատիժ Ուկրաինա մտցնել հանքափորների ու կոմբայնավարների ու ասել, որ Ամերիկան Ուկրաինայում հարձակվել է մեզ վրա: Իսկ Էրդողանի հետ վիճելը վտանգավոր է, որովհետև Էրդողանն էրդողանությամբ կգերազանցի Պուտինին:

Սա թուրքական ավանդական պատասխանն է հարցին, թե ինչ անել բարդ ներքին ու միջազգային իրավիճակներում դեռ երիտթուրքերի ժամանակներից: Ինչպե՞ս թե ինչ անել՝ կոտորել հայերին: Պետք է ասել, որ թուրքերն ավելի մեծ փորձ ունեն, քան մենք ուկրոֆաշիստների դեմ պայքարում»:

arm145966943865[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով