[:hy]Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. PanARMENIAN.Net[:]

By | 04.04.2016

[:hy]Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդը շարունակում է ականանետերից և հրանոթներից արկակոծել Պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու հայկական բնակավայրերը: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառում է նաև մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Առավոտյան այնտեղ է մեկնել լրագրողների խումբը, որոնց թվում էր նաև PanARMENIAN.Net ի թղթակիցը:

«Մեքենաներն իրարից հեռու կանգնեցրեք, մի կուտակվեք, դուք էլ իրարից հեռու կանգնեք, հենց այս պահին էլ անօդաչու սարքեր են աշխատում, վտանգը մեծ է»,- ասաց հայ և արտասահմանցի լրագրողներին դիմավորող գնդապետը:

Միայն երբ ՊԲ-ն խոցեց ԱԹՍ-ն, լրագրողները կարողացան առաջ շարժվել դեպի մարտական գործողությունների առավել թեժ կետեր:

«Վերջին անգամ արկն այ այստեղ ընկավ»,- պատմեց շարքային հրետանավորն ու բացատրեց՝ հայկական հրետանու արդյունավետությունը դիպուկության մեջ է, ցույց տվեց լիցքավորված հաուբիցը և ավելացրեց. «ամեն վայրկյան պատրաստ ենք «կրակ» հրամանին»:

 

Զինվորները լրագրողներին հորդորում էին վերջացնել և արագ վերադառնալ ավելի ապահով շրջաններ, հակառակորդի թռչող սարքերը կարող էին նկատել և թիրախավորել, այդպես էլ եղավ: Հետդարձի ճանապարհին 3 արկ ընկավ լրագրողների մեքենայից 30-50 մ հեռավորության վրա: Տուժածներ չկան:

pan-472x265

Մանրամասներն՝ այստեղ[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով