[:hy]Լրագրողները՝ Արցախից[:]

By | 03.04.2016

[:hy]Լրագրողներն Արցախից ժամանակ առ ժամանակ գրառումներ են կատարում ֆեյսբուքում.

Էդիկ Բաղդասարյանը գրում է.

Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել՝ հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Այսօր անընդհատ մտածում էի 18-20 տարեկան զինվորների մասին, ես իսկապես չգիտեմ՝ կա՞ աշխարհում որեւէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ: Եւ մտածում եմ, որ Հանրապետության հրապարակում պետք է դրվի այդ զինվորի հուշարձանը, մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է:

Գոհար Վեզիրյանը գրում է.

Ստեփանակերտում օտարերկրյա լրագրողների մեծ հոսք է սկսել առավոտից։ Ողջ գիշեր քաղաքի կենտրոնական հրապարակում շարունակվել է զինվորագրման աշխատանքները։ Ստեփանակերտում հանդիպեցի Երևանից ժամանած հայտնի բժիշկների, ասացին աշխատելու են եկել։ Խանութներն ու ռեստորանները երեկվանից փակվել են։ Հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել։

lragrox

«Ա1+»[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով