[:hy]ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչը հաղորդել է հակառակորդի զինտեխնիկայի կորուստների թարմացված տվյալները[:]

By | 04.04.2016

[:hy]

Այսօր՝ ապրիլի 4-ին հակառակորդն անզոր գտվելով ՊԲ ստորաբաժանումների հակագրոհներին դիմադրելու առաջին անգամ կիրառել է ռուսական ՏՕՍ-1 (Тяжелая огнеметная система) ծանր հրետանային համակարգ, որը սակայն նպատակին չի հասել և հայկական կողմը դրա հետևանքով կորուստ չի կրել:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Վ.  Առուստամյանի  խոսքով՝   ադրբեջանական կողմը փորձել է  նաև  կիրառել անօդաչու  թռչող  սարք, որը սակայն դեռևս ռումբ   չնետած կործանվել  է մեր  հակաօդայինների  կողմից:
«Ղարաբաղաադրբեջանական   հակամարտ   զորքերի  շփման  գծում  ռազմական   գործողությունները  սկսվել  են  ապրիլի 1-ի  լույս 2-ի գիշերը, երբ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը  դիվերսիոն գործողություններ է  ձեռնարկել:Անհաջողությունների  մատնվելուց  հետո,    առաջին ժամերի ընթացքում ադրբեջանական  կողմը    ինտենսիվ  հրետակոծություն  է  սկսել,  որի  ընթացքում  արձակվել է  շուրջ  1350 արկ:
Անդրադառնալով  մինչ  այժմ  ունեցած   զինտեխնիկայի  կորուստներին  ՊԲ  օպերատիվ     բաժնի    պետը  տեղեկացրել  է, որ  հայկական կողմն ունի 7 տանկի կորուստ, իսկ   ադրբեջանական կողմը կորցրել է 18 տանկ, երկու ուղղաթիռ, մեկ ինժեներական տեխնիկա, 3 հետևակի մարտական մեքենա, 6 անօդաչու թռչող սարք, 1 ՄՄ-21 («Գրադ») կայան:
41824

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով