[:hy]ԼՂՀ ճանաչումը ճիշտ կլինի ոչ միայն ՀՀ-ի, այլ ողջ միջազգային հանրության կողմից. Կարեն Միրզոյան[:]

By | 04.04.2016

[:hy]

Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ միջազգային հանրությունը։

Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ ի  պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք այս իրավիճակում ճիշտ կլինի Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, փոխանցում է «Արցախ TV»-ն։

«Այս իրավիճակում ճիշտ կլինի ողջ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա միակ արդյունավետ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»,- ասել է ԼՂՀ արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

41822

Artsakhpress.am[:]

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով